ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի ստեղծումը կվերացնի գնի վերաբերյալ Բելառուսի բոլոր հարցերը. փորձագետ
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գազի միասնական շուկայի ստեղծումը թույլ կտա Բելառուսին մոռանալ գազի գնի վերաբերյալ հարցերը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ՌԴ Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի փոխտնօրեն Ալեքսեյ Գրիվաչը:
«Երկարատև հեռանկարում պետք է առաջ ընթանալ այն ուղով, որն արդեն հաստատվել է. ստեղծենք միասնական շուկա ԵվրԱզԷս-ի շրջականակներում, և հարցերն այդ դեպքում կլուծվեն իրենք իրենց»,- ասել է փորձագետը:
Հինգշաբթի ավելի վաղ Բելառուսի էներգետիկայի նախարար Վիկտոր Կարանկևիչը հայտարարել էր, որ հանրապետությունը 2020-ին բարձրացրել է ռուսական գազի նվազեցման հարցը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ ավելի վաղ հայտնել էր, որ ռուսական գազը հանրապետության համար ներկայիս պայմաններում պետք է արժենա մոտ 40-45 դոլար՝ 1000 խորոնարդ մետրի դիմաց և ոչ թե 127 դոլար:
Փորձագետը նշել է, որ Բելառուսն առաջարկում է գազի գինը սահմանել երկարաժամկետ հեռանկարում, սակայն պետք է հաշվի առնել, որ հետագայում շուկայում գները կարող են բարձրանալ: