Իտալիայում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը գերազանցել է 18 000-ը. Worldometers
Կորոնավիրուսից ամենից շատ տուժած երկրում վերջին մեկ օրում հիվանդությունից 610 մարդ է մահացել՝ համաճարակի բռնկման պահից ի վեր մահացության ընդհանուր ցուցանիշը հասցնելով 18 279-ի: Այս մասին վկայում են Worldometers կայքի տվյալները:
Ընդհանուր վարկվածների թիվը հասել է 143 626-ի, ներկա պահին ակտիվ վարակակիր են 96 877-ը, ապաքինվել է 28 470 մարդ: Մեկ օրում վարակման ավելի քան 4000 նոր դեպք է գրանցվել:
Հիշեցնենք, որ Իտալիայում կորոնավիրուսից մահացության առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 22-ին: Մահացածը 78-ամյա տղամարդ էր Վենետո մարզից: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իտալիայում 103-ամյա կինն ապաքինվել է Covid-19 կորոնավիրուսից: