Անդրեյ Սլեպնյովը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի բլոկի ղեկավարի պաշտոնում
Այսօր` մարտի 2-ին Անդրեյ Սլեպնյովը ստանձնել է նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի բլոկի ղեկավարի պաշտոնը: Այս մասին տեղեկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքը:
Համապատասխան որոշումը ընդունվել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների կողմից:
Ինչպես ընդգծել է Սլեպնյովը, իր աշխատանքի հիմնական ուղղությունը ինքը տեսնում է երրորդ երկրների նկատմամբ ԵԱՏՄ անդամ երկրների միասնական դիրքորոշումների ամրապնդման մեջ:
«Մենք պետք է ամրապնդենք դաշինքի և նրա անդամ երկրների դիրքերը արտաքին շուկայում, ստանանք այնտեղ աշխատանքի համար ավելի լավ պայմաններ և ընդլայնենք արտահանումը: Ես նախատեսում եմ առանձնահատուկ ուշադրություն դարձնել եվրասիական համատեղ ծրագրերին ՝ արտաքին շուկաներում մեր ձեռնարկություններին օժանդակելու համար, ներառյալ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ, և ներմուծողներին աջակցելու ազգային քաղաքականության հիմքով: Նպատակ ունեմ նաև մի շարք երկրների հետ ակտիվացնել ազատ առևտուրը, գործնական արդյունքեր ստանալ Վիետնամի, Իրանի, Չինաստանի և այլ երկրների հետ արդեն կնքված պայմանագրերից»,-հայտարարել է Սլեպնյովը:
Անդրեյ Սլեպնյովն այդ պաշտոնը զբաղեցրել է նաև 2012-2016թթ.: