Ռուստամ Բադասյանի հրամանով ուսումնասիրություն է իրականացվում Կենտրոն և Նորք-Մարաշ ՔԿԱԳ տարածքային մարմնում
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանի համաձայն՝ ԱՆ վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է իրականացնում քաղաքացիական կացության ակտերի գրանցման Կենտրոն և Նորք-Մարաշ տարածքային մարմնի կողմից 2019թ. փետրվարի 11-ից մինչև 2020թ. փետրվարի 25-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեության վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության կայքից:
Ուսումնասիրության արդյունքները կզեկուցվեն արդարադատության նախարարին և դրանց հիման վրա համապատասխան գործողություններ կիրականացվեն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցում արված գրառումներից մեկում անդրադարձ էր կատարել ՔԿԱԳ նշված տարածքային մարմնի գործունեությանը:
Ծանուցում. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՔԿԱԳ տարածքային մարմինները համայնքային ենթակայությամբ են գործում, իսկ 80-րդ հոդվածի համաձայն՝ Արդարադատության նախարարությունն է իրականացնում ՔԿԱԳ մարմինների մեթոդական ղեկավարումն ու վերահսկողությունը: