Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Март
2020
1 2 3 4 5 6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31

Կորոնավիրուսով պայմանավորված այս ֆորսմաժորային իրավիճակում հանրաքվեն կա՛մ անհրաժեշտ է չեղարկել, կա՛մ հետաձգել. Հայկ Մարտիրոսյան

0

Ընտրությունները, այդ թվում՝ հանրաքվեն, ոչ թե զանգվածային, այլ գերզանգվածային միջոցառումներ են, որովհետև սովորաբար դրանց մասնակցում է տվյալ երկրի բնակչության մի հսկայական տոկոս, հետևաբար խոսքն արդեն ոչ թե լոկալ՝ մեկ վայրում անցկացվող, այլ տասնյակ, անգամ հարյուրավոր կետերում մարդկանց հսկայական կուտակումների և շփումների մասին է: Դա բնակչության առողջապահական անվտանգության առումով անհերքելի ռիսկ է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների՝ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեին: Մարտիրոսյանը նշեց նաև՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բազմիցս ընդգծել է, որ այսօր աշխարհի որևէ կետում՝ հատկապես վիրուսի առումով «թեժ» տարածաշրջաններում, անհրաժեշտ է խուսափել զանգվածային միջոցառումներից:

«Ցավալիորեն, ես կասեի՝ ողբերգականորեն, սթափ շատ գործիչների շուրթերից հնչող կոչերը այս իշխանության մոլեռանդ պաշտպանների կողմից հաճախ պիտակավորվում են որպես նախկին ռեժիմի կողմնակիցների ջանքեր՝ փրկելու ՍԴ ներկայիս կազմը: Գուցեև նման միտք արտահայտող նախկին ռեժիմի մի քանի կողմնակիցներ հենց այդ մոտիվներն ունեն, բայց սա այն հարցն է, որ մոտիվներն այլևս կարևոր չեն: Կա առողջապահական սպառնալիք, որն անվիճելի է, հետևաբար՝ հնչում են «քոչարյանիստների», թե «հակաքոչարյանականների» շուրթերից, կարևոր չէ: Հանրաքվեն այս ֆորսմաժորային իրավիճակում կա՛մ անհրաժեշտ է չեղարկել, կա՛մ հետաձգել»,-ասաց քաղաքագետը:

Վերջինս հավելեց նաև՝ ինքը կողմնակից է, որ մեկ այլ ժամանակ՝ համաճարակի վտանգն անցնելուց անմիջապես հետո հանրաքվե անցկացվի՝ ողջ ՍԴ-ն ուղղակի ցրելու և Սերժ Սարգսյանի ապօրինի Սահմանադրությունն ամբողջությամբ չեղարկելու համար:

«Բայց այս իշխանությունն ի սկզբանե անտեսել է իսկական հեղափոխական առաջարկները, և հիմա, իմ կարծիքով, կեղծ-հեղափոխական կիսատ-պռատ օրակարգով, որով միայն յոթ հոգու ընդամենը թոշակի է ուղարկելու և հանրաքվեի փաստով արդեն լեգիտիմացնելու ապօրինի Սահմանադրությունը, գնում է նաև հասարակության առողջությունը ռիսկի տակ դնելու ուղով»,-ասաց Մարտիրոսյանը:  

Անդրադառնալով կորոնավիրուսի կանխարգելման միջազգային փորձին՝ Մարտիրոսյանը նշեց, թե ԱՀԿ-ն արդեն տասնյակ անգամներ դրվատել է Չինաստանի իշխանություններին՝ արմատական, անչափ խիստ, բայցև բարձր արդյունավետություն ունեցող գործողություններով վիրուսի ահռելի տարածումը մեղմելու համար:

«ԱՀԿ-ն ընդունում է, որ միայն խորքային և ծավալուն քայլերով կարելի է դանդաղեցնել կամ գուցե կասեցնել կորոնավիրուսի արշավը: Խիստ են և իտալական իշխանությունների քայլերը: Ամբողջական քաղաքներ «սանիտարական կորդոնի»՝ իսկ այլ խոսքերով՝ կարանտինի մեջ են, մերձակայքի շրջաններն էլ ընդհանրապես ամայի փողոցներ ունեն: Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Հարավային Կորեան և Ճապոնիան նույնպես խիստ միջոցառումներ են ձեռնարկում»,-ասաց Մարտիրոսյանը, ապա նշեց, թե  Հայաստանն այս առումով ամենավատ արձագանքող երկրներից է, և ըստ քաղաքագետի, պատճառն այս իշխանության արմատապես սխալ գաղափարաբանությունն ու այն մենթալիտետն են, թե ամենից կարևորը տնտեսությունն ու խուճապի բացակայությունն է, իսկ հարցերը կհասցեավորվեն, երբ սպառնալիքն արդեն իրականություն դառնա:

«Այդ վերջինն արդեն ազգային բնավորություն է դարձել: Կանխարգելող հասարակությունից մենք վաղուց վերածվել ենք արձագանքողի: Իսկ արձագանքողները միշտ, առանց բացառության՝ միշտ ահռելի կորուստներ են ունենում, ինչպիսի սպառնալիքի էլ որ բախվեն: Եվ եթե հետո կարողանում են անգամ շտկել վիճակը, ապա միայն հսկայական զոհերի կամ զոհողությունների արդյունքում: Հայաստանում վաղուց «թու-թու-թու» են ասում, աղոթում կամ սխտոր ուտում և մոռանում սպառնալիքի մասին՝ չմոռանալով քարկոծել «պանիկա» տարածելու համար նրանց, ովքեր ինքնասպանական թմբիրից փորձում են իրենց դուրս բերել»,-ասաց քաղաքագետը՝ նշելով նաև, թե այդպես եղավ նաև Ապրիլյան պատերազմի նախօրեին, այդպես է և այսօր:

«Իրանից ժամանողները կարանտինի միջով չանցան, և դա է պատճառը, որ հիմա ընկած դռնեդուռ կոնտակտներ են հստակեցնում: Նաև այն փաստը, որ չկա հստակ ընթացակարգ, թե ինչ անի մարդը, որը կասկածում է, որ կարող է կորոնավիրուսով վարակված լինել, անփութության ամենամեծ դրսևորումն է: Արևմուտքում, հատկապես՝ ԱՄՆ-ում, հստակ ընթացակարգ է գործում. պացիենտը հեռախոսով կապվում է «911» կենտրոնացված արտակարգ ծառայություն, որտեղից անմիջապես հատուկ հակավիրուսային խումբ են ուղարկում: Հատուկ նշված է, և քաղաքացիները գիտեն, որ սովորական հիվանդանոցների շտապօգնության բաժանմունքներ գնալու իրավունք իրենք չունեն: Իտալիայում վարակի «զրոյական պացիենտը» այդպես մի քանի ժամ հիվանդանոցում իր հերթին էր սպասել և ընթացքում վարակել մյուս այցելուներին: Դրա համար կառավարությունը ներողություն խնդրեց»,-ներկայացրեց Մարտիրոսյանը՝ նշելով, թե Հայաստանում կարծես թե անգամ գլուխ գովեցին, որ թեև տաքսիով են տուն ուղարկել Իրանից ժամանողներին, բայց բոլորի տվյալներն ունեն, և հիմա «իրավիճակը վերահսկվում է»:

«Դա, մեծ հաշվով, դատարկ բառ է: Եթե կան հիվանդներ, ուրեմն՝ իրավիճակը չի վերահսկվում: Ոչ միայն Հայաստանում, այլև ամենուր: Հայաստանում հնարավոր էր կանխել հնարավոր տարածումը, բայց հույսը «թու-թու-թու»-ի վրա էր և չկանխվեց: Անգամ «Մարտի 1»-ի երթը չեղարկվեց միայն այն բանից հետո, երբ առաջին հիվանդը եղավ: Իսկ ի՞նչ կլիներ, եթե առաջին հիվանդը ևս մեկ-երկու օր սպասեր մինչ իշխանություններին կապվելը: Ցավոք, մենք վաղուց ադեկվատ չենք գործում: Ցավոք, մեր ամենամեծ թշնամին հենց մենք ենք»,-ամփոփեց Հայկ Մարտիրոսյանը:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: В этом году к проекту «Открой#Моспром» присоединился один миллион человек


Спорт в России и мире
Москва

Роман Костомаров поучаствовал в боксерской тренировке в Москве


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
ATP

Карен Хачанов проиграл Вукичу во втором круге турнира ATP-250 в Хертогенбосхе


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

О вызовах и возможностях России достижения углеродной нейтральности на форуме «Экология» рассказала Н.В. Лукина





Путин в России и мире
Москва

Эрдоган сообщил, что Фидан и Путин обсудили выборы в курдских районах Сирии


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко обратился к Рамафосе




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Трамп назвал Зеленского «величайшим торговцем» и пообещал разобраться с траншами Киеву


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Фёдор Шаляпин

«Всю жизнь я зарабатывал пением и… легким аферизмом». Прохор Шаляпин раскрыл источники дохода в шоу «Вкусно с Анфисой Чеховой» на ТВ-3    



Москва

Доходность частных домов в Амурской области выше, чем по России

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net