Սիրիական բանակը մարտեր է մղում Իդլիբի նահանգի Սարակեբ քաղաքի համար
Սիրիայի Արաբական Հանրապետության զորքերը Իդլիբի նահանգի Սարակեբ քաղաքում ճնշում են ահաբեկչական հանցավոր խմբավորումների հարձակումները հրետանու և ավիացիայի միջոցով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Դաժան մարտեր են ընթանում ինչպես քաղաքի բնակելի թաղամասերում, այնպես էլ քաղաքամերձ գյուղերում: Ահաբեկիչներին օդից աջակցում են թուրքական հարվածային անօդաչու սարքերն ու հրետանին: Սիրիական բանակը շարունակում է հարձակումը:
Մարտական գործողությունների շրջան են տեղափոխվում լրացուցիչ ուժեր և ծանր տեխնիկա: Ավելի վաղ հսկողության տակ առնված Դամասկոս-Հալեպ ավտոճանապարհը շրջափակվել է: Ահաբեկիչները ոչ մեծ խմբերով փորձեր են ձեռնարկում հնարավորինս մոտենալու ճանապարհին և կրակ են բացում մեքենաների վրա:
Սիրիացի զինվորականները ճանապարհի վրա բարիկադներ են դրել և ելնելով անվտանգությունից՝ թույլ չեն տալիս, որ ճանապարհով քաղաքացիական տրանսպորտ անցնի: Ռազմավարական առումով կարևորագույն այս ճանապարհը վերջին 7 տարիների ընթացքում առաջին անգամ շրջափակումից հանվել էր փետրվարի 22-ին, սակայն արդեն փետրվարի 28-ին ճանապարհը ստիպված են եղել դաժան մարտերի պատճառով կրկին փակել:
Իրավիճակն Իդլիբում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: