Դե Յոնգը կլասիկոյի մասին․ երկրորդ կեսում Ռեալը ավելի լավ տեսք ուներ, բայց Բարսելոնան ճիշտ ուղու վրա է
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը խոսել է Էլ կլասիկոյի մասին, որտեղ «կապտանռնագույնները» 0-2 հաշվով պարտվեցին Մադրիդի «Ռեալին»։
«Ես կարծում եմ, որ եթե նայենք վերջին խաղերին, ապա կտեսնենք, որ մենք առաջընթաց ունենք։
«Բարսելոնան» ճիշտ ուղու վրա է։ Մենք պետք է ավելի ուժեղ ձև առաջ շարժվենք։ Մենք հետ ենք մնում մեկ միավորով, ու դեռ բազմաթիվ խաղեր կան։
Բարդ երեկո էր։ Միշտ էլ դժվար է Էլ կլասիկոներում պարտվելը։ Մենք կարող էինք հաղթել այս խաղը մանավանդ առաջին կեսում։ Երկրորդ կեսում «Ռեալը» ավելի լավ տեսք ուներ»,-ասել է դե Յոնգը Barca TV-ի հետ զրույցում։