Մինչև հիմա չեմ կարողանում հավատալ, որ դուրս եկա փոխարինման ու գոլ խփեցի. Մարիանո
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը կիսվել է Էլ կլասիկոյում խփած գոլի տպավորություններով։
«Ես մինչև հիմա չեմ կարողանում հավատալ, որ նման երկար դադարից հետո դուրս եկա դաշտ ու գոլ խփեցի։ Շատ հաճելի է։ Հիմա պետք է համտեսել այս պահի պտուղները։
Հիմա ես մտածում եմ միայն այն մասին, որ շարունակեմ նույն ոգով»,-Մարիանոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Մարիանո Դիասը «Բարսելոնայի» դեմ խաղում (2-0) առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում ու վայրկյաններ անց գրավեց Մարկ Անդրե Տեր Շտեգենի դարպասը։