Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Март
2020
1 2 3 4 5 6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31

Մոսկվայի խնդիրը իրականում Թուրքիային ճնշելը չէ, այլ պաշտպանելն է Սիրիայի տարածքային ամբողջականությունը. Ստանիսլավ Տարասովը՝ Իդլիբի իրադարձությունների մասին

0

Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով՝ Մոսկվան և Թեհրանը միասին նույն քաղաքականությունն են վարում Սիրիայում  Թուրքիայի նկատմամբ, ճնշում են վերջինիս: Tert.am-ի հետ զրույցում նա նկատեց՝ ճնշումը հսկայական է:

«Թեհրանը հայտարարում է, որ իրեն ոչ ցանկալի զարգացումների արդյունքում նա կպատասխանի Թուրքիային: Սակայն դեռևս սպասում են: Ինչո՞ւ, որովհետև մարտի 5-ին նախատեսված է Պուտինի և Էրդողանի հանդիպումը: Եվ Թուրքիան, որը Արևմուտքից չստացավ  ակնկալվող աջակցությունը, և չունի լուրջ ազդեցություն այս հարցում, պետք է արդեն զիջումների գնա»,- ասաց նա:

Պատասխանելով դիտարկմանը, թե Թուրքիան փորձում է ռուսական հարվածներից հետո իրավիճակ փոխել, արդեն ավիահարվածներ է հասցրել սիրիական ուժերի ուղղությամբ, Ստանիսլավ Տարասովը նշեց.

«Այս օրերին այնքան ապատեղեկատվություն է տարածվում: Ամեն ինչին պետք  չէ հավատալ: Դեռ հայտնի չէ, թե նրանք ում ուղղությամբ են հարվածներ հասցնում: Իհարկե, նրանց հարվածներն ուղղված են սիրիական կառավարության ուժերի կողմ, բայց նրանց դեմ հանդես են գալիս նաև ջիհադիստները, որոնց հետ նրանք նախկինում համագործակցում էին: Սա պատերազմ է, իսկ դրա մասին ճշգրիտ տեղեկատվությանը, բացի զինվորականներից, ոչ ոք չի տիրապետում»,- ասաց նա:

Անդրադառնալով մարտի 5-ին սպասվող Էրդողան-Պուտին հանդիպմանը՝ նախ նա մատնանշեց, որ մինչ այդ արդեն հեռախոսային խոսակցություն եղել է Պուտինի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի միջև: Պուտինը խոստացել է Սիրիայի փախստակաների անվտանգությունը ապահովել Թուրքիայի ավիահարվածներից: Այս պահին Իրանը սպասում է, նրանք չեն գտնվում կրակակետում: Բայց եթե Թուրքիան փորձի Իդլիբում առաջ գնալ, ապա կհանդիպի Հեզբոլլահին և այլն: Իրադրությունը կարող է հասնել նրան, որ ռազմական գործողությունները Թուրքիայում սկսվեն: Էրդողանն իրեն անկյուն է մտցրել: Եթե Թուրքիան իրավիճակը էսկալացիայի տանի, ապա, կարող եմ ասել, կփլուզվի»,- ասա նա:

Արդյոք Ռուսաստանն ու Թուրքիան կոմպրոմիսի կգնա՞ն, ո՞րը կլինի Ռուսաստանի դիրքորոշումը: Ստանիսլավ Տարասովի նկատառմամբ՝ գործողությունները տեղի են ունենում ուրիշի տարածքում, և Մոսկվայի խնդիրը իրականում Թուրքիային ճնշելը չէ, այլ պաշտպանելն է Սիրիայի տարածքային ամբողջականությունը:

«Բայց այս իրավիճակում մենք տեսնում ենք արդեն թուլացած Թուրքիա: Դա նաև իր ազդեցությունն է ունենում Կովկասում, ի վերջո:  Նրա ազդեցությունը պատմականորեն մեզ հետաքրքիր տարածքում  արդեն նվազում է: Որպեսզի այն վերականգնի, տասնյակ տարիներ կպահանջվեն»,- ասաց նա:

Այս համատեքստում  փորձագետը նկատեց, որ Էրդողանի Թուրքիան հիմա միջազգային հարթակում էլ առանձնապես հեշտ իրավիճակում չի հայտնվել: «Ոչ մի իրական աջակցություն Թուրքիան միջազգային հանրության կողմից՝ ո՛չ ՆԱՏՕ-ից, ո՛չ  ԱՄՆ-ից, Արևմուտքից չստացավ: Իսկ Ռուսաստանը գործում է Իրանի հետ նույն ճակատում»,-նկատեց նա:

Ժամանակին, ըստ ռուսաստանցի փորձագետի, երբ դիտարկվում էր Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցը, թվում էր, թե Թուրքիան իր ազդեցությունը կմեծացնի: Ադրբեջանն էլ հույսով էր, որ Թուրքիան իրեն կկարողանա օգնել՝ ղարաբաղյան հիմնախնդիրը հօգուտ իրեն լուծելու հարցում: «Բայց հակառակը տեղի ունեցավ՝ Թուրքիան թուլացավ»,- ասաց նա:

Խոսելով այս իրավիճակում Հայաստանի վարած քաղաքականության մասին՝ Ստանիսլավ Տարասովը նշեց, որ «անգրագիտություն» է նկատվում: «Երբ ՆԱՏՕ-ն պարտվում է, Թուրքիան փլուզվում է, հայերը հայտարարում են, որ մասնակցելու են ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Բայց պետք է նրանցից սովորել, նրանց հետ անցկացնել ուսումնական վարժանքներ, որոնք հաղթում են, այլ ոչ թե նրանց հետ, որոնք պարտվում են: Իսկ թե ով է հաղթում, կարծում եմ, ինքներդ էլ հասկանում եք»,- ասաց նա:

Իսկ թե ինչ է սպասվում Հայաստանին, հայ-ռուսական հարաբերություններին, ռուս-թուրքական հարաբերությունները սրացման գնալու դեպքում, ապա ըստ վերլուծաբանի, Ռուսաստանն առանձնացված քաղաքականություն է վարում Ռուսաստանի և Թուրքիայի հետ, իրենք չեն ներկայացնում հայերի կամ ադրբեջանցիների շահերը:

«Մենք մեր սեփական մեքենան ենք վարում: Իսկ Հայաստանի նոր կառավարությունն այնպիսի  քաղաքականություն է վարում, որը հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում չի տեղավորվում: Փաշինյանը Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները չի կոորդինացնում, Ադրբեջանն էլ, ինչո՞ւ պետք է Ռուսաստանը դա անի:  Այո, մենք նույն տնտեսական, ռազմաքաղաքական բլոկում ենք:  Այո, տեսականորեն կարող ենք սպառնալիք սպասել Թուրքիայից Հայաստանի նկատմամբ: Բայց պետք է հասկանալ, որ Թուրքիան առանձնապես Հայաստանի համար ժամանակ չունի: Նրանք 40 միլիոն քրդերի հետ խնդիր ունեն, որոնք հավակնում են պետականություն ստեղծել»,- ասաց նա՝ վստահորեն նշելով, որ հայ-թուրքական հարաբերությունները հիմա իրականում որևէ մեկի օրակարգում չկան:


Հռիփսիմե Հովհաննիսյան






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о росте турпотока из Китая


Спорт в России и мире
Москва

В Лужниках состоялась церемония открытия Всероссийской Спартакиады Специальной Олимпиады


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Анна Курникова

Курникова показала трогательные фото Энрике Иглесиаса


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

По каким признакам можно распознать машину-«утопленника»: лайфхак





Путин в России и мире
Москва

СЕНСАЦИОННЫЙ ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Сергей Рахманинов

Концерт “Рахманинов под небом”



Москва

"Важное занятие": Россиянам рассказали, что делать на дачном участке во время дождей

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net