Հարկադիր արձակուրդի պայմաններում մանկապարտեզներից մեկի տնօրենը հրավիրել է աշխատողներին աշխատանքի՝ պատճառաբանելով, որ աշխատավարձ չեն ստանա. «Իմ քայլ»-ի պատգամավոր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման դեպքով պայմանավորված հարկադիր արձակուրդին: Նա մասնավորապես նշել է որ մանկապարտեզներից մեկի տնօրենը հրավիրել է աշխատողներին աշխատանքի՝ պատճառաբանելով, որ աշխատավարձ չեն ստանա:
«Հետաքրքիր է, թե ինչու են մանկապարտեզների և դպրոցների աշխատողները`ուսուցիչ և դաստիարակ, դայակ հիմա աշխատանքի, եթե կա նախարարի հրաման»,- գրել է Հովսեփյանը և հավելել, որ մանկապարտեզներից մեկի տնօրենը հրավիրել է աշխատողներին աշխատանքի և պատճառաբանել, որ աշխատավարձ չեն ստանա:
«Մանկապարտեզներից մեկի տնօրենը հրավիրել է աշխատողներին` պատճառաբանելով, որ աշխատավարձ չեն ստանա։ Իսկ ձեզ ասե՞լ են, որ եթե հարկադիր արձակուրդ է`ելնելով այս պահին երկրի իրավիճակից, աշխատողին չեք վճարելու»,- գրել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ երեկ որոշում կայացվեց, որ գարնանային արձակուրդները, որոնք նախատեսված էին մարտի վերջին, կտեղափոխվեն արդեն մարտի 2-ից մինչև մարտի 8-ը ներառյալ: