Օբաման Բայդենին հայտնել է, որ առայժմ նախագահական մրցապայքարում ոչ ոքի չի աջակցում. CNN
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ առայժմ նախագահական ընտրությունների մրցապայքարում ոչ ոքի չի աջակցում, գրում է CNN-ը՝ իրազեկ աղբյուրին հղումով:
Աղբյուրը գրում է, որ թեև Օբաման շաբաթ երեկոյան անձամբ զանգահարել է 2020թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին Դեմոկրատական կուսակցության հավանական թեկնածու Ջո Բայդենին՝ Հարավային Կարոլինայում վերջինիս հաղթանակը շնորհավորլու, սակայն տեղեկացրել է, որ առայժմ նախագահական ընտրությունների մրցապայքարում ոչ ոքի չի աջակցում, այդ թվում՝ նրան:
Օբամային մոտ կանգնած աղբյուրըCNN-ին հայտնել է, որ Օբաման նախկինի պես կարծում է, որ իր ամենակարևոր առաքելությունը կուսակցությեւնը միավորելն է:
«Նա պատրաստ է ներդնել իր ջանքերը կուսակցությունը միավորելու և Թրամփի դեմ հաղթանակ տանելու հարցում»,- հայտնել է նա:
Աղբյուրը հավելում է, որ չնայած դրան, Բայդենը շարունակում է իր ելույթներում նշել Օբամայի անունն ու ժառանգությունը. մյուս թեկնածուները, ինչպիսիք են՝ Մայքլ Բլումբերգը, նույնպես հաճախ նշում է Օբամայի հետ իր գործընկերության մասին:
ԱՄՆ 59-րդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 3-ին: