Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Февраль
2020

Վենետիկի հանձնաժողովը հավանություն է տվել ՍԴ այն մոդելին, որն ուզում ենք վերականգնել. ստացվում է, որ երկրորդ անգամ ենք ուզում ուղարկել կարծիքի. Լիլիթ Մակունց

0

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ժողովուրդը պետք է ասի «այո», որ 2015թ.-ի Սահմանադրությամբ արձանագրված ՍԴ մոդելը վերականգնվի, և ՍԴ նկատմամբ ժողովրդի վստահությունը բարձրանա: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նա նշեց՝ բարեփոխումների այն օրակարգը, որն իշխանությունն ունի այսօր, ի վերջո պետք է հաստատվի ՍԴ-ում, և երաշխավորված չեն, որ ՍԴ-ն այս կազմով կհաստատի այդ օրակարգը:

«Մեկ պարզ պատճառով՝ կան ողջամիտ կասկածներ, որ անկախ չեն գործում այն յոթ անդամները, որոնք այսօր որոշումներ են կայացնում ՍԴ-ում։ Նաև՝ ՀՀ քաղաքացին, գնալով հանրաքվեի և «այո» ասելով, համոզվածություն է հայտնում նաև հետագայի համար, որ հաջորդ ընտրություններին, ով էլ լինի իշխանության, որևէ քաղաքական ուժ, եթե անգամ փորձ կատարի կեղծելու որևէ ընտրություն կամ ժողովրդի քվեն, ՀՀ քաղաքացին պետք է համոզված լինի, որ ՍԴ-ն, որը կլինի հանրաքվեից հետո, որևէ կերպ չի սրբագրելու այդ կեղծիքները»,-ասաց նա։

Հարցին՝ իշխանությունը որտեղի՞ց է 650 000 մարդ բերելու ընտրատեղամասեր, Մակունցն արձագանքեց, թե երբ ասում են՝ «որտեղի՞ց եք մարդ բերելու», իր մոտ շատ վատ հիշողություններ և ասոցիացիաներ են առաջանում: «Մենք քաղաքացիների հետ պետք է անկեղծ զրուցենք քարոզարշավի ընթացքում, բաց ներկայացնենք այն, ինչը կա, այն, ինչ անհրաժեշտ է պետությանը, այն, ինչ անհրաժեշտ է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն, այն, ինչ անհրաժեշտ է Հայաստանի ժողովրդավարությունն անշրջելի դարձնելուն, և պիտի փորձենք համոզել, որ սա իսկապես կարևոր է, և մենք պիտի գնանք հանրաքվեի և ասենք «այո»»,-ասաց նա՝ նշելով նաև, թե հիմք է դրվում դատական իշխանության երաշխավորված անկախությանը, որովհետև ՍԴ անկախությունը դառնում է անկյունքարային հարց նաև դատական իշխանության բոլոր ատյաններում այդ անկախությունն ապահովելու գործընթացում:

Դիտարկմանը, թե մի շարք ընդդիմադիրներ ասում են՝ եթե 650 000 քաղաքացի «այո» ասի, ուրեմն՝ հանրաքվեն կեղծված է, Մակունցն արձագանքեց. «Այն ուժը, որը ձևավորվել է 2018թ.-ի գարնանը, այն արժեքներով, որոնցով եկել ենք, այն ընտրությունները, որոնք եղել են 2018թ.ի դեկտեմբերին, բացառվում է, որ որևէ կերպ մենք գնանք կեղծիքների: Դա մեր մեջ գենետիկորեն չկա, մենք գենետիկորեն մեր ամբողջ գիտակցական կյանքում պայքարել ենք հենց կեղծիքի դեմ, և բացառվում է, որ նման բան տեղի ունենա: Իսկ եթե կլինեն անհատներ, խմբեր, քաղաքական ուժեր, որոնք կփորձեն գնալ նման քայլերի՝ դրանով արատավորելով ժողովրդավարական այն ուղին, որը մենք որդեգրել ենք, ապա ես վստահ եմ, որ ոստիկանությունը և բոլոր պատկան մարմինները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ այդ ամենը կանխելու և չեզոքացնելու համար»:

Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների նախագիծը Վենետիկի հանձնաժողովի հավանությանն ուղարկելուն՝ Մակունցն ասաց, թե այդ առումով քաղաքական որոշում  կայացնելու ժամանակ դեռ ունեն, ոչինչ չի բացառվում: «Բայց 2015թ.-ի Սահմանադրությունը ուղարկվել է բոլոր այն միջազգային կառույցներին, որոնք եզրակացություն տվել են, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովը հավանություն է տվել ՍԴ այն մոդելին, որն այսօր ուզում ենք վերականգնել, հետևաբար, ստացվում է, որ մենք երկրորդ անգամ ենք ուղարկում կարծիքի, որ ուզում ենք ունենալ այն ՍԴ-ն» :

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպմանն ու համատեղ տարածած հայտարարությանը, որում խոսվում է Վենետիկի հանձնաժողովի մասին, և այն դիտարկումներին, թե հայտարարությունից մի հատված հանվել է հայերեն թարգմանությունից, Մակունցն ասաց, որ հայտարարության բովանդակությունն այն է եղել, որ Մերկելը ողջունել է այն բարեփոխումների օրակարգը, որն այսօր իրականացնում է ՀՀ-ն, մասնավորապես՝ դատաիրավական բարեփոխումները, նաև ողջունել է, որ Հայաստանը այդ օրակարգով աշխատում է այդ թվում Վենետիկի հանձնաժողովի հետ:

Ճշտող հարցին՝ այսինքն՝ որևէ հանդիմանություն չի եղել, թե փաստաթուղթն ինչո՞ւ չի ուղարկվում Վենետիկի հանձնաժողովի հավանությանը, Մակունցն արձագանքեց՝ ոչ:

Դիտարկմանը, թե ըստ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության, հանրաքվեի նպատակը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից ազատվելն ու իշխանության համար հնազանդ դատարանն ընտրելն է, Մակունցն արձագանքեց.

«Այստեղ բացարձակապես ՍԴ անդամների անձերի հետ կապված հարց չէ: Հարցն այն է, որ ՍԴ-ն պետք է գործի 2015թ.-ին ընդունված Սահմանադրության համաձայն, այնպես, ինչպես մյուս սահմանադրական մարմինները: Մեզ համար անձերը, ՍԴ անդամները կարևորվում են այնքանով, որքանով պետք է երաշխավորվի իրենց անկախությունը, չեզոքությունը բոլոր քաղաքական ուժերից և անաչառությունը: Մենք ունենք ողջամիտ կասկածներ, որ ՍԴ առանձին անդամներ անկախ, անաչառ չեն գործում, ինչն արդեն ՀՀ-ի համար իրավական անվտանգության հարց է»:

 

 

 

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день


Спорт в России и мире
Москва

Ростелеком: Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Путинцева в Бирмингеме завоевала третий титул WTA в карьере


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В сочинском парке «Ривьера» установили национальный рекорд по массовой медитации





Путин в России и мире
Москва

Путин направил телеграммы с благодарностью лидерам КНДР и Вьетнама


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко рассказал губернатору Ленинградской области об особенностях их встреч




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Ирина Ортман

Ирина Ортман оставляет в прошлом «Всё, что было вчера».



Москва

Священники дежурят рядом с пострадавшими на пляже в Севастополе

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net