Հայտնաբերվել են օրեր առաջ Երևանում ավտոմեքենայից գողություն կատարած անձը, ինչպես նաև գողոնը՝ մասամբ. Shamshyan.com
Ոստիկանության Էրեբունու և Մաշտոցի բաժինների քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները հայտնաբերել են փետրվարի 11-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ-Դոնի փողոցի շենքերից մեկի բակում կայանված Իրինա Հ.-ին պատլանող Nissan մակնիշի ավտոմեքենայի անիվները գողացողին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Երևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Հովհաննես Հ.-ն: Ոստիկանները հայտնաբերել են նաև գողացված ավտոմեքենայի անվահեծերը՝ առանց անվադողերի:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Հովհաննես Հ.-ն մի քանի այլ գողությունների մեջ էլ է կասկածվում, իսկ Իրինա Հ.-ին պատճառվել է մոտ 400 հազար դրամի վնաս:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում: