Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Февраль
2020

Մյունխենյան բանավեճին պետք էր պատրաստվել բարձր մակարդակով, այնինչ տեսանք, որ Փաշինյանը շատ հարցերում չունի բավարար գիտելիքներ. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

0

Նման ֆորմատով առաջին հանդիպմանը պետք էր պատրաստվել բարձր պիլոտաժի մակարդակով, այնինչ իրականում տեսանք, որ Փաշինյանը շատ հարցերում չունի բավարար գիտելիքներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, միջազգայնագետ Մանուկ Սուքիասյանը՝ անդրադառնալով Մյունխենում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպմանը և բանավեճին:

«Ալիևը եկել էր հնչեցնելու թեզեր, որոնք աղերս ունեն ոչ թե բանակցային գործընթացի, այլ այն տեքստի հետ, որը նա մատուցում է իր ներքին լսարանին: Նույն մոտեցումը նա ստիպեց, որ նաև Փաշինյանը կիրառի, այնինչ տվյալ հարթակը շատ ավելի բարենպաստ էր ընկալելի և հասկանալի լինելու համար միջազգայինն ուժային կենտրոններին, ովքեր միջնորդական գործունեություն են իրականացնում: Չեմ կարծում, թե ԱՄՆ-ի, Ռուսաստանի կամ Ֆրանսիայի համար ԼՂ հակամարտության պատմական, իրավական, քաղաքական նյուանսները հանելուկ են, և Փաշինյանը կամ Ալիևը դա պետք է բացահայտեին»,- ասաց նա:

Ըստ Մանուկ Սուքիասյանի՝ բանավեճի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հիմնական վրիպումն այն է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում նա միջազգային հանրությունից ակնկալում է խաղաղ կարգավորման վերաբերյալ կոչեր:

«Դա անհասկանալի էր, շատ պարզունակ, ոչինչ չտվող հայտարարություն էր: Այն, ինչն ակնկալում է Փաշինյանը, վաղուց արդեն կար: Այլ բան պետք էր ակնկալել, նա պետք է նշեր, որ եթե միջազգային հանրությունը ցանկանում է թույլ չտալ արյունահեղություն շփման գծում, պետք է աներ այսպիսի հայտարարություն, որ հակամարտող կողմերից յուրաքանչյուրը, ով նախահարձակ կլինի և կվերսկսի ռազմական գործողությունները, պետք է պատրաստ լինի, որ դիմացինն ավելի մեծ տարածքային նվաճումներ ունենա, պետք է համակերպվի դրա հետ: Ակնհայտ է, որ մենք չենք հարձակվելու այս պարագայում: Սա կկրեր ընդհանրական բնույթ, բայց զսպաշապիկ կլիներ Ադրբեջանի համար»,- նշեց Մանուկ Սուքիասյանը:

Խաղաղ կարգավորման մասին հայտարարություններից բացի, ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությունից պետք է ակնկալեր միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդնում:

Սուքիասյանի խոսքով՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հանդիպումները «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների հետ չեն կարող մտահոգություններ չառաջացնել: «Դրանք Ադրբեջանի ամբիցիաները բավարարելու քայլեր են, բայց այս ամենի վերաբերյալ հայկական կողմի իներտ դիրքը կրկին կապում եմ ԼՂ հակամարտության վերաբերյալ գաղափարական-վերլուծական ասելիք չունենալու հետ: Նիկոլ Փաշինյանը չունի արտաքին քաղաքական հզոր, լուրջ թիմ, որը հնարավորինս օպերատիվ և խորքային կանդրադառնա այս հանդիպումներին: Փաշինյանը արդեն 1.5 տարի է չունի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական, մենք չգիտենք, թե ով և ինչ խորհուրդներ է տալիս Փաշինյանին որևիցե բանակցությունից առաջ, նրա գիտելիքները և ինֆորմացիոն բազան ովքեր են ձևավորում»,- նկատեց քաղաքագետը:

Իսկ Զոհրաբ Մնացականյանի նշանակումը ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում, Սուքիասյանի կարծիքով՝ «խայտառակ վրիպում էր և անսկզբունքային քայլ Փաշինյանի կողմից»:

Մանրամասները՝ տեսանյութում:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом


Спорт в России и мире
Москва

В УФСИН России по Республике Дагестан прошли лично-командные соревнования по легкой атлетике


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
ATP

Теннисисты Медведев и Рублев сохранили позиции в рейтинге ATP


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Обмен электронными транспортными накладными стал доступен участникам «Биржи грузоперевозок ATI.SU»





Путин в России и мире
Москва

Путин летит к Ким Чен Ыну. Россия и Северная Корея станут стратегическими партнёрами


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Вольфганг Амадей Моцарт

«12 Шедевров Моцарта» от Amadeus Concerts



Москва

Субсидии на 14 миллионов рублей выдали франшизам в Подмосковье за год

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net