123ru.net
Tert.am (hy)
Февраль
2020

Վարչապետն ուզում է ՍԴ-ն համալրել իր կրնկի տակ եղած դատավորներով, ինչն անընդունելի է. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

0

Հանրաքվեն կարևոր քաղաքական գործընթաց է բացառապես իշխանության համար, մենք շատ ավելի կարևոր ներքին և արտաքին քաղաքական խնդիրներ ունենք, և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնավարման հարցն առաջնային օրակարգ դարձնելն արդարացված չէ: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Այո»-ի քարոզիչներն ասում են, թե ՍԴ-ն նախկին իշխանության վերջին բաստիոնն է, և հեղափոխությունը պետք է վերջնականապես հաղթի, բայց ես խորապես կասկածում եմ, որ հանրությանը հնարավոր է նման մանիպուլատիվ հնարքներով տանել տեղամասեր: Այս գործընթացն ի սկզբանե գնացել է իրավական լրջագույն խախտումներով: Ավելին, խոր մտահոգություն ունեմ, որ Վենետիկի հանձնաժողովը հերթական անգամ իր վերապահումներն է հայտնելու այս գործընթացի վերաբերյալ»,- ասել է Զոհրաբյանը:

Ըստ պատգամավորի՝ առաջիկա հանրաքվեի լեգիտիմությունը հետագայում կարող է կասկածի տակ դրվել, իսկ ԲՀԿ-ն չի ցանկանում մասնակցել իրավական առումով վիճելի և խոցելի գործընթացի. «Իշխանությունը շատ կուզեր, որ մենք «Ոչ»-ի ճամբարում լինենք, իրենց պետք է հակահերոս ռինգում, որ մեզ էլ նախկին իշխանության մունետիկ հռչակեն: Այսօր Հայաստանում իշխանությունը վիրտուալ իրականություն է ստեղծել և նախկինների հանդեպ ատելությամբ մանիպուլացնում է հանրությանը՝ իրական օրակարգերի փոխարեն կեղծ օրակարգեր առաջ բերելով»:

Զոհրաբյանի կարծիքով՝ հանրաքվեի դրվող հարցն իրականում սև-սպիտակի, հեղափոխական-հակահեղափոխականի բաժանման մասին է. «Հրայր Թովմասյանի և մյուս վեց դատավորների հարցը կա ընդամենը իշխանության օրակարգում, իրենք են նրանց առաջնային թեմա սարքել և պայքարում: Այս հանրաքվեն ՍԴ-ն Նիկոլ Փաշինյանի կրնկի տակ առնելու ուղղությամբ քայլ է: Վարչապետն ուզում է ՍԴ-ն համալրել իր կրնկի տակ եղած դատավորներով, ինչն անընդունելի է»:

Նաիրա Զոհրաբյանի պնդմամբ՝ դատական համակարգը բարեփոխելու միակ ճանապարհը դատարանների գործերին չխառնվելն է, հրահանգներ չտալը, դատավորներին չզանգելը. «Դատավորներն ասում են, որ դատական իշխանության անկախության միակ երաշխիքն իրենց չխանգարելն է: ՍԴ-ն այդ ե՞րբ է խոչընդոտել իշխանության հռչակած այս կամ այն բարեփոխմանը: Իշխանությանը հաշվետու դատական համակարգ չպետք է լինի»:

Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ ԲՀԿ-ն իր բոյկոտով իշխանությանը հնարավորություն չի տալիս հանրաքվեն սև-սպիտակի դաշտ տեղափոխելու: «Սա չպետք է լինի հեղափոխության վստահության հանրաքվե: Իշխանությանը պետք է հակահերոս, որ հանրության ներքին բնազդները սնեն այդ կերպարով»,- ամփոփել է ԲՀԿ-ական պատգամավորը:

Դավիթ Սարգսյան






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о росте популярности волонтерского движения


Спорт в России и мире
Москва

«Спартак» одерживает волевую победу над «Динамо» после 1-го тайма: видео голов


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Даниил Медведев

«Это очень лёгкое чувство». Даниил Медведев — об ощущениях перед началом Кубка Лэйвера


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

При переиздании Красной книги Москвы планируют использовать ИИ





Путин в России и мире
Москва

Главы России и Туркменистана подтвердили настрой на укрепление партнерства стран


Лукашенко в Беларуси и мире
Минск

Минск продолжит выступать за расширение взаимоуважительного и конструктивного диалога с Ереваном – Лукашенко




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский хочет вступить в НАТО до завершения полномочий Байдена


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Алсу

Адвокат Добровинский не видел иск Алсу к Абрамову за проданный пентхаус



Москва

Никита Кокарев провёл на ноль дебютный матч в премьер-лиге

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net