123ru.net
Tert.am (hy)
Февраль
2020

Ռուս-թուրքական առճակատում Մերձավոր Արևելքում. ի՞նչ սպասել Անդրկովկասում

0

ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, արձագանքելով Էրդողանի՝ սեփական կուսակիցների առաջ հնչեցրած այն հայտարարությանը, թե Սիրիական Իդլիբում թուրքական նոր ռազմական գործողությունը սոսկ ժամանակի հարց է ու չնայած Իդլիբի շուրջ բանակցությունների շարունակմանը՝ Մոսկվան ու Անկարան դեռևս հեռու են հարցի շուրջ համաձայնության հասնելուց, հայտարարել է, որ վատագույն սցենարը կլինի, եթե Թուրքիայի նախագահ Էրդողանը Սիրիայի տարածքում ռազմական գործողություն սկսի սիրիական բանակի դեմ՝ դրա բռնկումը որակելով որպես վատագույն սցենար:

Ռուս-թուրքական հարաբերություններն ակնհայտորեն թևակոխում են լարման փուլ: Ընդ որում՝ այդ լարմանն էապես նպաստում է թուրքական կողմի ակնհայտ ոչ կոռեկտ պահվածքը, որի դրսևորումներից մեկն էլ դարձել էր օրերս Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովին ուղղված սպառնալիքն, երբ թուրքերը դեսպանին սպառնացել էին «երկնաքերներ կանգնեցնել ռուս զինվորների գանգերից»:

Թուրքիայի հարավային մատույցներում գտնվող սիրիական Իդլիբի հարցը թուրքական քաղաքական ղեկավարությունն ակնհայտորեն դիտարկում է՝ կենացմահու խնդիր՝ չխորշելով անգամ հանուն իր առաջ դրված նպատակների հնարավոր բախման գնալ մի երկրի հետ, ում հետ հարաբերությունները վերջին շրջանում շատերի համար գուցե զարմանալիորեն առավելապես բնութագրվում էին՝ գրեթե  դաշնակցային: Ներկայումս Էրդողանի գերզգայուն հայտարարություններն ու հախուռն պահվածքն էապես պայմանավորված է սիրիական կառավարական զորքերի գրանցած հաջողություններով, երբ նախ սիրիական բանակը վերահսկողության տակ էր առել Դամասկոս-Հալեպ առանցքային նշանակության մայրուղին, այնուհետև Սիրիայի կառավարական զորքերը տասնյակ բնակավայրեր էին գրավել Հալեպի հյուսիսում՝ նեղը գցելով ընդդիմադիր զինյալներին:

Իրականում ռուս-թուրքական հակասությունները բավական խորքային են՝ լայն աշխարհագրությամբ, և այն, ինչ այժմ կատարվում է Իդլիբի շուրջ, թերևս չի կարող որպես առանձին վերցված, սեպարատ կոնֆլիկտ դիտարկվել. ռուս-թուրքական շահերի բախում կա աշխարհի այլ տարածաշրջաններում նույնպես, որի ամենացայտուն օրինակներից մեկը կարելի է նույն Լիբիան համարել:

Թուրքիայի ինքնավստահությունն,իհարկե, անտեղին չէ. Էրդողանն ակնհայտորեն կարողանում է գրեթե հավասարը հավասարի հետ խոսել թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ՝ հիմնականում խաղալով աշխարհաքաղաքական բևեռների հակասությունների վրա, երբ առանց ավելորդ ձևականությունների ու գրեթե բաց տեքստով Էրդողանը շանտաժի  է ենթարկում  մե՛րթ Արևմուտքին, և մե՛րթ Ռուսաստանին, ինչպես օրինակ վերջերս, երբ Էրդողանը սպառնացել էր Մոսկվայի հետ բանակցություններում առաջընթաց չարձանագրելու պարագայում դիմել Դոնալդ Թրամփին. կայացած հեռախոսազրույցի ընթացքում Վաշինգտոնն իր աջակցությունն էր հայտնել Անկարային: Միևնույն ժամանակ իր հերթին Թուրքիայի արտգործնախարարն էր Մոսկվային ակնակել, որ հարաբերությունների հետագա սրացումը կարող է հանգեցնել Անկարայի և Արևմուտքի բացահայտ մերձեցմանը՝ ընդդեմ Կրեմլի:

Ստեղծած իրավիճակն, իհարկե, մեզ համար հատկապես հետաքրքիր է գործընթացների՝ մեր տարածաշրջանում ունենալիք հնարավոր ազդեցության տեսանկյունից՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ռուս-թուրքական հարաբեությունների սրացումը կարող է բերել բախման նույն արցախյան ճակատում՝ նկատի ունենալով ոչ վաղ անցյալի դառը փորձը: Գաղտնիք չէ, որ «Ապրիլյան պատերազմը» դարձավ ռուս-թուրքական առճակատման յուրատեսակ շարունակությունն  անդրկովկասյան տարածաշրջանում այն բանից հետո,երբ 2015-ի աշնանը Սիրիայում թուրքական F-16-ը կործանեց ռուսական Су-24-ը։ Այդ ժամանակ միայն ռուսական կողմի շրջահայացության ու դրսևորած բացառիկ կամային հատկանիշների շնորհիվ հաջողվեց խուսափել ռուս-թուրքական պատերազմից:

Ներկայումս ղարաբաղյան հարցն Անկարային առավելապես հետաքրքիր է հենց ռուս-թուրքական հարաբերությունների կոնտեքստում, քանի որ Անկարայի համար, այն դիտարկվում է՝ իրական ռեսուրս Ռուսաստանի հետ սակարկություններում. հակամարտության բռնկման պարագայում Ռուսաստանը հայտնվելու է չափազանց խրթին իրավիճակում, երբ հակամարտող կողմերից որևիցե մեկին բացահայտ աջակցություն ցույց տալու կամ նույնիսկ առավելագույն չեզոքություն պահպանելու դեպքում Մոսկվան կարող է բախվել խիստ անցանկալի հետևանքների: Կրեմլը կարող է կանգնել պրակտիկորեն անլուծելի դիլեմայի առաջ՝ նկատի ունենալով թե՛ Հայաստանի ու թե՛ Ադրբեջանի կարևոր նշանակությունն երկրի համար:

Արդեն հայտնի է, որ փետրվարի 25-ին Էրդողանը մեկնելու է Ադրբեջան՝ մասնակցելու այդ երկրի հետ ռազմավարական գործակցության բարձրագույն խորհրդի նիստին: Էրդողանը Բաքու է գնում, փաստորեն, Մոսկվայի հետ հարաբերությունների սրացման ֆոնին, ինչից ելնելով՝ կարելի է ոչ անհիմն կերպով ենթադրել, որ Ալիևի հետ բանակցային օրակարգն անխուսափելիորեն կներառի նաև ղարաբաղյան խնդիրը. թուրքերն, ըստ էության, կփորձեն քաջալերել Ալիևին՝ առնվազն առավել կոշտ հռետորաբանություն գործածելու ու դրանով իսկ Մոսկվային համապատասխան ուղերձներ հղելու:

Մյուս կողմից, ստեղծված իրավիճակում, չափազանց կասկածելի վիճակում կարող է հայտնվել Ադրբեջանը, հատկապես այն դեպքում, եթե Ալիևը սկսի «ջուր լցնել» Էրդողանի ջրաղացին: Այդ դեպքում Մոսկվայի պատասխանը՝ Բաքվին կարող է նույնիսկ ոչ համարժեք բնույթ կրել:

Մի շարք փորձագետներ այն կարծիքին են, որ 2020թ. հայ-ադրբեջանական բախման հնարավորությունը կարելի է գնահատել միանգամայն իրատեսական: Այդ հանգամանքը, մասնավորապես, պայմանավորվում է Ադրբեջանում ներիշխանական տրանսֆորմացիաներով ու իշխանության փոխանցմանը միտված ներքին պրոցեսներով: Խոսվում է նաև արցախյան ներքաղաքական գործընթացների գործոնի մասին: Իհակե, դժվար կլինի միանշանակ գնահատական տալ նման կանխատեսումներին, բայց այն որ ռուս-թուրքական հարաբերությունների հետագա հնարավոր սրացումը չի նպաստելու անդրկովկասյան տարածաշրջանի կայունացմանը: Իհարկե, անվիճարկելի է, սակայն այլ տեսանկյունից էլ ի հայտ է գալիս թուրքական կողմի ունեցած ռեսուրսի խնդիրը. իսկապես բաց առճակատման գնալու աշխարհի գլխավոր գերտերություններից մեկի հետ: Դա, ակնհայտորեն, դեպի ոչ մի տեղ տանող ճանապարհ է Էրդողանի համար, նույնիսկ այն դեպքում, եթե անգամ ողջ Արևմուտքը, ինչ-որ մի հրաշքով որոշի թևութիկունք դառնալ ՆԱՏՕ-ի անդամ երկրին:

Արմեն Կարեյան






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Москвичи завоевали золото на международной астрономической олимпиаде


Спорт в России и мире
Москва

Две медали привезли псковички с чемпионата России по пилонному спорту


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Теннисистка Касаткина прошла в полуфинал турнира WTA в Сеуле


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

АГН "Москва": при переиздании Красной книги Москвы будет использоваться ИИ





Путин в России и мире
Москва

Главы России и Туркменистана подтвердили настрой на укрепление партнерства стран


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский хочет вступить в НАТО до завершения полномочий Байдена


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Алла Пугачёва

Mash: замок Пугачевой в Подмосковье могут купить за 125 млн рублей



Москва

ВС Польши обвинили Россию в психологической кибероперации на фоне наводнения

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net