Բորուսիա Դ․-ՊՍԺ հանդիպման բոլոր գոլերն ու վտանգավոր պահերը (տեսանյութ)
Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունել էր ՊՍԺ-ին։ Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ կեսում։
69-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Էրլինգ Հոլանդը։ 75-րդ րոպեին Նեյմարը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։
Երկու րոպե անց Հոլանդը դուբլ ձևակերպեց՝ խփելով իր 10-րդ գոլը լիգայի գործող խաղարկությունում։
Նորվեգացին դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը Չեմպիոնների լիգայի մեկ խաղարկության ընթացքում գոլ է խփում երկու տարբեր թիմերի կազմերում:
«Բորուսիան» հաղթեց 2-1 հաշվով։