Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Февраль
2020

Ուղիղ փորձ է արվում ոչ միայն դե ֆակտո դուրս գալ օրինականության շրջանակից, այլև դա ձևակերպել դե յուրե. Երվանդ Վարոսյանը՝ «Իմ քայլի»՝ սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծի մասին

0

Իրավապաշտպան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի կողմից առաջարկված՝ սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծին: Նա մասնավորապես նշել է, որ առաջին անգամն է, որ ուղիղ փորձ է արվում ոչ միայն դե ֆակտո դուրս գալ օրինականության շրջանակից, այլ դա ձևակերպել դե յուրե։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Վտանգավոր հանգրվան, որի լրջությունը հասկանալ է պետք

Երևի թե իշխանափոխությունից հետո առաջին անգամն է, որ ուղիղ փորձ է արվում ոչ միայն դե ֆակտո դուրս գալ օրինականության շրջանակից, այլ դա ձևակերպել դե յուրե։

Ինձ համար բացարձակ անհասկանալի ու անընդունելի ենթադրյալ նպատակներով (ամբողջական իշխանության զավթում, կապրիզ, «պրինցիպ», սպորտային ազարտ...) խամաճիկային ՍԴ ունենալու ճամփան մեզ բերեց ու հասցրեց Սահմանադրության խախտմամբ Սահմանադրությունը փոփոխելու փորձերի վտանգավոր կետին։ Կարծում եմ, որ իմ կոլեգա իրավաբանների կողմից արդեն իսկ բավարար չափով պարզաբանվել է, որ Սահմանադրության նորմերի փոփոխությունն առանց Սահմանադրական դատարանի եզրակացության տեղի ունենալ չի կարող։

Նախ այդ գործընթացը ուղիղ նախատեսված է գործող Սահմանադրության 168-րդ հոդվածով։ Ով ինչպես ուզում է այդ նորմն ընթերցել, բայց հակառակը կարելի է հասկանալ միայն համապատասխան «ուղղակի դիտավորության» պարագայում։ Իրավաբանությունը օրենք ընթերցելու հետ շփոթած ընկերների ուշադրությունը հրավիրեմ նաև այն հանգամանքին, որ 168-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը պատահական կամ ինքնանպատակ չէ։ Ակնհայտ է, որ սահմանադրական փոփոխությունների բացարձակ իրավունքը ժողովրդից մասնակի վերցնելով ու պետական մարմիններին փոխանցելով, սահմանադիրը նախատեսել է նաև այդ փոփոխությունների համար խիստ բարձր աստիճանի կոնսենսուսի անհրաժեշտություն իշխանության բոլոր ճյուղերի միջև։ Անհնար է որևէ մղձավանջում պատկերացնել, որ օրենսդիր իշխանությունում անգամ բացարձակ ներկայացում ունեցող որևէ քաղաքական ուժ կարող է հնարավորություն ունենալ միանձնյա փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ։ Շատ է խոսվել նաև այն մասին, որ նման գործողությունը կարող է առանձնապես ծանր հանցագործության հատկանիշներ պարունակել ու քրեորեն պատժելի է։

Բայց ես ցանկանում եմ հարցին նաև այլ, իմ կարծիքով, շատ ավելի կարևոր տեսանկյունից նայել, քան այժմեական մանր հարցերն են, քաղաքական գզվրտոցը, լիակատար իշխանության տիրանալու ցանկությունը, անգամ առանձնապես ծանր հանցանքը, որի համար ապագայում հնարավոր է պատասխանատվության կանչվողներ լինեն։ Հարցին նայենք պետական անվտանգության ու պետականության ապագայի տեսանկյունից, հասկանանք, թե ինչի հետ ենք իրականում խաղում։

Պատկերացնենք, որ նախանշված հակասահմանադրական ճանապարհով Սահմանադրության փոփոխությունները դե ֆակտո իրականացվեն։ Սա կնշանակի ունենալ «ոչ լեգիտիմ» Սահմանադրություն, որի պարագայում պետության իրավական անվտանգության մասին խոսելը կլինի ավելորդ, իսկ ցանկացած քաղաքական, իրավական կամ տնտեսական ճգնաժամ հղի կլինի պետությունն անարխիայի վերածելու վտանգով։ Ավելին` պատկերացնենք, որ 5, 10, 20 կամ ինչքան տարի կուզեն իշխանությունները հետո (չմոռանանք նաև, որ այդ ողջ ընթացքում Սահմանադրության լինել-չլինելը մշտապես խարանի նման շարունակելու է օդից կախված մնալ), կրկին տեղի է ունենում իշխանափոխություն, ու նոր իշխանությունները փորձում են վերականգնել սահմանադրական կարգը։ Դա նրանց չի հաջողվելու իրականացնել, քանի որ «հետ փոփոխված» կամ նոր գրված Սահմանադրության գլխին կրկին կարող է կախված լինել այդ «ոչ լեգիտիմության» խարանը, միշտ բաց է մնալու այն հարցը, թե իսկ դուք կարո՞ղ եք արդյոք փոփոխել Սահմանադրությունը, ու ի՞նչ կարգով եք դա պատրաստվում իրականացնել։ Այն կարգով, որ արդեն նախատեսված կլինի այդ պահին, թե՞ նախքան փոփոխությունները եղած կարգով, թե՞ նոր կարգ են սահմանելու։

Ամեն տեղից վեր կացող կարող է հայտարարել, որ միակ ճիշտ կարգով սահմանված, ամենասահմանադրական Սահմանադրությունը հատկապես իր ծոցագրպանում դրվածն է։ Այսպես պետության մայր օրենքը կիջեցվի քաղաքական պայքարում մանրադրամի ու խաղալիքի մակարդակի։ Իսկ դա արդեն պետություն ու պետականություն չի լինի, դա կլինի պարզ բրոնյան շարժում, խառնաշփոթ։

Պատմությունը շատ բան է մոռանալու, շատ բան է անցնելու ու կորչելու, մեր սերունդները այսօրվա մանր իշխանական, քաղաքական խաղերի մասին չեն էլ ցանկանալու պատկերացում ունենալ։ Բայց պետականության հետ խաղը, պետության իրավական անվտանգության գլխին մեծ հարցական կախելը հիշվելու է միշտ ու չի ներվելու երբեք»։






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Москва подписала ряд крупных соглашений на Петербургском форуме


Спорт в России и мире
Москва

Уверенная победа россиян на турнире ONE FRIDAY FIGHTS 66


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Теннисистка Андреева заявила, что хочет войти в топ-20 рейтинга WTA ради собаки


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

На природных территориях Москвы расцветет множество краснокнижных растений





Путин в России и мире
Москва

Профессор Кошкин: Запад в шоке от военных кораблей России в Карибском море


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

AFP: Байден объявил о выделении Киеву помощи на 225 млн долларов


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Сергей Рахманинов

Всенощное бдение Рахманинова исполнят в Исаакиевском соборе в День России



Москва

Новое отделение для лечения онкобольных открылось в Балашихе

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net