Կանադայից Ջամայկա թռչող ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան՝ կորոնավիրուսի մասին կատակի պատճառով
Կանադական WestJet ավիաընկերության ինքնաթիռը, որը Տորոնտոյից ուղևորվելիս է եղել Ջամայկա, օդանավակայան է վերադարձել կորոնավիրուսի մասին ուղևորի կատակի պատճառով:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով կանադական աղբյուրին, ոստիկանության տվյալներով՝ ուղևորներից մեկը թռիչքի ժամանակ հանկարծակի ոտքի է կանգնել և հայտարարել, որ վերջերս եղել է Չինաստանում, որտեղ վարակվել է կորոնավիրուսով: Օդանավում 243 մարդ է եղել:
Անձնակազմի անդամները հաղորդել են այդ մասին օդանավի հրամանատարին, որից հետո որոշում է կայացվել վերադառնալ օդանավակայան:
Վայրէջքից հետո 29-ամյա կատակասերը ձերբակալվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել: Դատը կլինի ս.թ. մարտի 9-ին: