Պոմպեոն հայտարարել է, որ Ուկրաինան կորցրել է Ղրիմը. ԶԼՄ-ներ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ղրիմը կորսված է անվանել Ուկրաինայի համար: Այս մասին հատնում է Новое Время պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրին:
Պարբերականի տվյալներով՝ պետքարտուղարի հետ հանդիպման ժամանակ Ղրիմի թաթարական համայքնի ներկայացուցիչ ակտիվիստուհի Էմինա Ջապարովան վերջինիս կոչ է արել թերակղզին պահել ԱՄՆ արտաքին քաղաքականության տեսադաշտում:
«Կրիմը կորսված է: Համաշխարհային խաղացողները հասկանում են դա: Ուկրաինան հանձնել է Ղրիմը, իսկ Ռուսաստանը նրանցից չէ, ումից կարելի է ինչ-որ բան ետ վերցնել»,-աղբյուրը փոխանցում է Պոմպեոյի խոսքը՝ հղում անելով փակ միջոցառման մասնակցին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Պոմպեոն Ջապարովայի հետ զրուցել է հունվարի վերջին Կիև կատարած այցի շրջանակներում: Այցի ընթացքում նա առանձին հանդիպումներ է ունեցել նախագահ Վլադիմիր Զելենսկու, ինչպես նաև ԱԳ և պաշտպանության նախարարների հետ: