Սաուդյան Արաբիայում և Վիետնամում բարձր պաթոգենային թռչնագրիպի բռնկում է արձանագրվել
Սաուդյան Արաբիայում և Վիետնամում բարձր պաթոգենային թռչնքգրիպի բռնկումներ են արձանագրվել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը (OIE)՝ վկայակոչելով երկու երկրների իշխանություններին:
Սաուդյան Արաբիայի գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ թագավորության կենտրոնական շրջանում գտնվող թռչնաբուծական ընկերությունում գրիպ է հայտնաբերվել, որն առաջացել է H5N8 վիրուսի հետևանքով: Անմիջականորեն հիվանդությունից 22 700 թռչուն է անկել, ևս 385 000-ը՝ սպանվել:
Վիետնամի գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է երկրի հյուսիսային գյուղերից մեկում (Չինաստանի հետ սահմանից ոչ հեռու) H5N6 թռչնագրիպի բռնկման մասին: Ընդհանուր 3000 գլուխ թռչնից այստեղ սատկել են 2200-ը: