Բելգիայում շղթայական ավտովթար է տեղի ունեցել` երկու ավտոբուսի մասնակցությամբ. կա զոհ և բազմաթիվ վիրավորներ
Բելգիական Անտվերպենի հյուսիս-արևմուտքում գտնվող Բևերեն քաղաքի թունելում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. բախվել են երկու մարդատար ավտոբուս, բեռնատար և թեթև մարդատար մեքենա: Այս մասին հայտնում է Корреспондент-ը` հղում անելով RTBF-ին:
Բախման արդյունքում մեկ մարդ մահացել է, 5 հոգի ծանր, 44 հոգի թեթև վնասվածքներ են ստացել: Նախաքննություն է ընթանում` վթարի հանգամանքները պարզելու համար:
Նշվում է, որ մահացածը մարդատար մեքենայի վարորդն է: Վիրավորները տեղափոխվել են տարբեր հիվանդանողներ: 65 մարդ խուսափել է վնասվածքներից: Բևերենի թունելը դեռ տևական ժամանակ փակ կմնա: