ԵՄ-ն չի ընդունել ԱՄՆ առաջարկած «դարի գործարքը»՝ ուղղված պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանը
Եվրամիությունը չի ընդունում ԱՄՆ առաջարկած «դարի գործարքը» պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման վերաբերյալ, որի շրջանակներում Հորդանան գետի Արևմտյան ափի պաղեստինյան տարածքներն իսրայելական են ճանաչվում:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, այս մասին ասվում է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Խոսեպ Բորելի հայտարարության մեջ:
«Մենք հատկապես մտահոգված ենք Հորդանանյան հարթավայրի և Արևմտյան ափին գտնվող այլ տարածքների բռնակցման հավանականության մասին ԱՄՆ հայտարարություններով: ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի և միջազգային նորմերի համաձայն՝ ԵՄ-ն չի ճանաչում Իսրայելի իշխանությունը 1967 թվականից հետո օկուպացված մեջ առնված տարածքների նկատմամբ»,-ասվում է հայտարարության մեջ:
Միևնույն ժամանակ Բորելն իր հայտարարությունը սկսել է պնդմամբ, որ ԵՄ-ն հավատարիմ է տրանսատլանտյան գործընկերությանը և պաղեստինա-իսրայելական հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու ցանկացած փորձերին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 28-ին ներկայացրել էր այսպես կոչված՝ «դարի գործարքը», որով նախատեսվում էր կարգավորել միջինարևելյան հակամարտությունն ու երկու պետություն ստեղծել՝ ըստ առաջարկվող սահմանների: Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբան օրեր անց մերժել է այդ առաջարկը՝ հայտարարելով ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հարաբերությունների խզման մասին: