Թեհրանից Ստամբուլ ուղևորվող օդանավը թռիչքի մեկնարկից կարճ ժամանակ անց հարկադիր վայրէջք է կատարել՝ տեխնիկական խնդիրների պատճառով
Թեհրանի օդանավակայանում հարկադիր վայրէջք է կատարել իրանական Iran Airtour ավիաընկերության Airbus 306 ուղևորատար օդանավը:
Ինչպես փոխանցում է ren.tv-ն՝ հղում անելով իրանական աղբյուրին, վայրէջքի համար պատճառ են դարձել օդանավում ի հայտ եկած տեխնիկական խնդիրները:
Աղբյուրի տվյալներով՝ ինքնաթիռն իրականացնելիս է եղել դեպի Ստամբուլ չվերթը: Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից թռիչքի մեկնարկից կարճ ժամանակ անց անձնակազմը տեխնիկական խնդիրներ է հայտնաբերել, ինչի պատճառով որոշվել է դադարեցնել չվերթը:
Օդանավը բարոհաջող վայրէջք է կատարել Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում: Ուղևորների շրջանում տուժողներ չկան: