Մոսկվայի հյուրանոցներից մեկից սուր շնչառական վարակով Չինաստանի 7 քաղաքացի է հոսպիտալացվել. Աղբյուր
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի հյուրանոցներից մեկից Չինաստանից ժամանած 7 անձ է հոսպիտալացվել: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում տալով իր աղբյուրներին:
Նշվում է, որ հոսպիտալացվել է 7 այցելու: Ըստ ԶԼՄ-ների հայտնած տեղեկությունների՝ նրանք բարձր ջերմություն ունեն: Նախնական ախտորոշումը սուր շնչառական վիրուսային վարակն է:
Որոշ Telegram ալիքներ հաղորդում են, որ Վոյկովսկի շրջանում գտնվող հյուրանոցում այժմ 270 այցելու կա:
Հիշեցնենք, որ Չինաստանում 2019-nCoV նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված թոքաբորբով վարակվածների թիվը հասել է 1372-ի: