Դեմոկրատներն ամերիկյան պատմության ամենախոշոր միջամտությունն են իրականացնում ընտրություններին. Թրամփի պաշտպանական թիմ
Այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանները Սենատում ունեցած ելույթների ժամանակ հայտնել են, որ նախագահին պաշտոնանկ անելը «շատ վտանգավոր» նախադեպ կստեղծի: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Թրամփի պաշտպանական գծի ղեկավար Փեթ Սիպոլոնեի հայտարարությունը:
Պաշտպանական կողմի վարկածով, հանդես գալով ընդդեմ առաջիկա նախագահական ընտրություններին Թրամփի թեկնածության առաջադրմանը, դեմոկրատներն իրականացնում են «ընտրություններին ամերիկյան պատմության ամենախոշոր միջամտությունը» և ընտրողներին զրկում են 2020-ի նոյեմբերի 3-ին Թրամփի նկատմամբ իրենց վերաբերմունքն արտահայտելու իրավունքից:
«Նմանատիպ գործողությունները Միացյալ Նահանգների սահմանադրության խախտում են»,- ընդգծել է Սիպոլոնեն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սենատում վերսկսվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցով լսումները, ելույթով հանդես են գալիս նախագահի փաստաբանները: