Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսն առաջին անգամ ախտորոշվել է 2-ամյա երեխայի մոտ
Չինաստանի Խեչի քաղաքում 2-ամյա երեխայի մոտ նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու դեպք է բացահայտվել:
Ինչպես հաղորդում է life.ru-ն՝ հղում անելով չինական աղբյուրին, 2019-nCoV նոր տեսակի կորոնավիրուսով մանկահասակ երեխայի վարակվելու դեպք է գրանցվել Գուանսի-Չժուան ինքնավար շրջանի՝ 3.3 մլն բնակչություն ունեցող քաղաքում:
Աղբյուրի տվյալներով՝ այս պահի դրությամբ՝ նա ամենափոքր տարիքի հիվանդն է, որի մոտ այդ վիրուսն է հայտնաբերվել: Նշվում է, որ տղայի վիճակը կայուն է գնահատվում: 2019-nCoV վիրուսով երեխայի հիվանդացության ևս մեկ դեպք գրանցվել է Շանհայում:
Անհայտ տեսակի կորոնավիրուսի համաճարակը բռնկվել է Չինաստանի Հեբեյ նահանգի Ուհան քաղաքում դեկտեմբերի վերջին: Ներկա պահին հայտնի է 41 մահացության դեպքի մասին: Ավելի քան 1300 մարդ վարակված է: Վիրուսով վարակվելու դեպքեր են գրանցվել նաև Չինաստանի սահմաններից այն կողմ՝ Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Թաիլանդում, ԱՄՆ-ում Թայվանում, Սինգապուրում, Ֆրանսիայում և մի քանի այլ երկրում: