Ամերիկացի օդաչու-կասկադյորն ավիաշոուի պատրաստվելու ընթացքում ընկել է ինքնաթիռով հնարքներ կատարելիս. 3 մարդ մահացել է
Ամերիկացի օդաչու-կասկադյոր Սթիվ Էնդլինն ինքնաթիռով կործանվել է Գվատեմալայի հարավային Էսկուինտլա քաղաքում` Iztapa LXV Anniversary ավիաշոուին պատրաստվելիս:
Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ ներկայացնելով համացանցում հրապարակված տեսանյութը, որում երևում է, որ օդանավը հաջողությամբ բարձր վարպետության հնարքներ է ցուցադրում օդում, սակայն ինչ-որ պահի օդաչուն կորցնում է ընթացքի վերահսկողությունը, ինքնաթիռն սկսում է ընկնել: Մինչ օդաչուն փորձում է վերականգնել վերահսկողությունն ինքնաթիռի նկատմամբ, այն ընկնում է և բախվում գետնին:
Աղբյուրի տվյալներով՝ ավիավթարի հետևանքվո 3 մարդ է զոհվել՝ օդաչուն և ԱՄՆ երկու քաղաքացիներ, որոնք հետևում էին թռիչքին: Էնդլինը Red Bull-ի օդաչուների թիմի անդամ էր: Իր վերջին թռիչքը նա իրականացնում էր Zivko Edge 540 օդանավով: