Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Январь
2020

Ես աթոռին կառչած չեմ, բայց ափսոսում եմ․ սա տնօրեն փոխել չէր, սա իմ ձեռքից կյանքիս գործը խլել էր․ չեմ հանդուրժելու․ «Գյումրու մոր և մանկան հիվանդանոց»-ի նախկին տնօրենը՝ մրցույթի մասին

0

Այսօր «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ի նախկին տնօրեն Աշոտ Կուրղինյանն ասուլիս է հրավիրել, որտեղ խոսել է «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար պայքարի և իր՝ մրցույթում չհաղթելու մասին։

Աշոտ Կուրղինյանը նշել է, որ ասուլիս հրավիրելու միտքը հղացել է այն ժամանակ, երբ նա տեղեկացել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի որոշման մասին, ըստ որի՝ մրցույթի արդյունքում հաղթող է համարվել «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» վնասվածքաբան Ժորժիկ Սերոբյանը, ինչն Աշոտ Կուրղինյանի խոսքով՝ սուբյեկտիվ որոշում է։

«Մենք այսօր տեսանք, թե ինչ է նշանակում «հովանավորում»։ Փաստ է՝ ով է նորանշանակ տնօրենը, բայց միայն դա չէ խնդիրը։ Այն եռյակը, որը տխրահռչակ շարժումով, որպես մեկ մարմին, ներկայացավ, բավական հաջող ալիք բռնեց, և իրենց փոքրիկ օրակարգը առաջ տարան։ Նրանք այսօր Գյումրիում կատարում են իրենց ուրույն գործը և փորձում են այն հեղափոխության «սոուսով»  համեմել»,- ասել է նա  և հավելել, որ այդ ուժը չի հաջողելու, որովհետև մարդիկ միամիտ չեն և ամեն ինչ հասկանում են։

Նա համոզված է, որ այստեղ սուբյեկտիվություն կա, քանի որ մարզպետը վերջին շրջանում այցելել է մարզի բոլոր փոքր և մեծ հիվանդանոցները, սակայն որևէ այց չի իրականացրել «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»։ Նա նշում է, որ համաձայն կլիներ, եթե այցը իրականանար և նույնիսկ դժգոհություններ արձանագրվեին։ Նա երկու դեպք ներկայացրեց, երբ բողոքների պատճառով մարզպետի հետ է հանդիպել, սակայն ըստ նրա՝ բողոքները և պատճառաբանումներն անհիմն են եղել։

Նա նշեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում, ինչ Շիրակի մարզպետը Տիգրան Պետրոսյանն է,  Կուրղինյանը տեղեկացել է, որ որոշ քննարկումներ և հանդիպումներ են իրականացվել և ըստ նրա՝ արդեն այս մրցույթի արդյունքները նախօրոք պլանավորված քայլերի արդյունք են։

«Ես շատ շնորհակալ եմ, որ մրցույթը բաց է եղել և ուղիղ եթերով հեռարձակվել։ Լսել եմ, որ մարզպետն իր որոշումը վաղը պետք է հիմնավորի և անպայման պետք է իմ և մեր հիվանդանոցի աշխատանքում թերություններ փորձի գտնել։ Չգիտեմ՝ ի՞նչ փաստեր կբերեն վաղը, բայց հնարավոր է, որ դրանք ցածր մակարդակի լինեն։ Ես այս աթոռին կառչած չեմ, բայց ափսոսում եմ, սա տնօրեն փոխել չէր, սա իմ ձեռքից կյանքիս գործը խլել էր, որը ես որևէ կերպ չեմ հանդուրժելու»,- շեշտել է Աշոտ Կուրղինյանը։

Աշոտ Կուրղինյանի ներկայացմամբ՝ կառավարության որոշման համաձայն՝ նոր ծննդատուն պետք է կառուցվի, սակայն մարզպետարանն այդ մասին լռել է, որովհետև ծննդատուն կառուցելու որոշումը եղել է «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» համար։

Հիշեցնենք,  որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար թեժ պայքար է ընթացել, որի արդյունքում հիվանդանոցի նախկին տնօրեն Աշոտ Կուրղինյանը 50 միավորից հավաքել է 50-ը, Ժորժիկ Սերոբյանը` 50-ից 48-ը: Մրցութային հանձնաժողովի 7 հոգանոց կազմից 7-ը կողմ են քվեարկել Կուրղինյանին, իսկ Սերոբյանին 7-ից 6-ն է կողմ քվեարկել, այն դեպքում, երբ հանձնաժողովի կազմը ձևավորել է մարզպետը:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Москва подписала ряд крупных соглашений на Петербургском форуме


Спорт в России и мире
Москва

Более 1 тыс человек стали участниками циркового шествия на выставке «Россия»


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Андрей Ольховский

Экс-теннисист Ольховский: российские теннисисты выступили ниже ожиданий


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Байрактар: Турция и Россия определили дальнейшие шаги по проекту "газового хаба"





Путин в России и мире
Москва

Путин: в ядерную доктрину РФ могут быть внесены изменения


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире
Москва

Гражданку Кыргызстана арестовали по обвинению в угрозах судье и прокурору, отправившим за решетку Навального



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Жанна Агузарова

Певица Агузарова станет специальным гостем премии МУЗ-ТВ



Москва

Закрытие границ России и Финляндии: Как это отразилось на простых финнах?

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net