Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Январь
2020

Համոզվել ենք, որ մամուլի, ազատ խոսքի հանդեպ իշխանությունից հարգանք սպասել պետք չէ, ուստի վարչապետի՝ երկու հեռուստաընկերությունների վերաբերյալ հայտարարությունը զարմանալի չէր. Արմինե Օհանյան

0

Կառավարության նիստին վարչապետի հնչեցրած. «ՀՀ-ում առնվազն 2 հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել «Կոռուպցիա», կամ «Կոռուպցիա գրուպ»»,- հայտարարության թեմայով Tert.am-ը զրուցել է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի հետ, որը խորհուրդ տվեց հեռուստատեսության իր գործընկերներին շատ ուշադրություն չդարձնեն այդ հայտարարությանը, անգամ եթե դա վարչապետն է արել, իսկ իշխանությանը խորհուրդ տվեց ձեռնպահ մնալ լրատվամիջոցներին ճնշելու ցանկացած քայլից, որովհետև Հայաստանն այն երկիրը չէ, որտեղ հնարավոր է հաստատել բռնապետական կարգեր:

-Տիկին Օհանյան, երեկ կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ում առնվազն 2 հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել «Կոռուպցիա» կամ «Կոռուպցիա գրուպ», ըստ Ձեզ, ի՞նչ հայտարարություն էր սա՝ զգուշացո՞ւմ իշխանության համար «ոչ ցանկալի» լրատվամիջոցներին:

-Երբ առաջին անգամ վարչապետը լրատվամիջոցների, մամուլի հասցեին արտահայտություններ թույլ տվեց, այն ժամանակ զարմանքով ընդունեցինք և արձագանքեցինք դրան, բայց անցել է 1.5 տարի, և մենք համոզվել ենք, որ մամուլի, ազատ խոսքի հանդեպ հարգանք, ամեն դեպքում, այս իշխանությունից պետք չէ սպասել, այնպես որ այս հայտարարությունը շատ զարմանալի չէր:

Չէի ցանկանա, որ այն շատ լուրջ արձագանքի արժանանար և հատկապես, հեռուստաընկերություններում աշխատող մեր գործընկերները դրան շատ լուրջ վերաբերվեին ու հետևություն անեին նման հայտարարություններից: Սա ևս, պետք է դիտարկել մյուս բոլոր հայտարարությունների շարքում, որոնք հնչում են ամեն օր ֆեյսբուքից՝ տարբեր լայվերի ժամանակ: Մենք մեր գործն ենք կատարում, պետք է այդպես մտածեն նաև մեր մյուս ընկերներն ու չշեղվեն այն գծից, այն առաքելությունից, որն իրականացնում ենք՝ ի շահ մեր հասարակության: Յուրաքանչյուրն իր կարծիքը կարող է ունենալ մեր կատարած աշխատանքի վերաբերյալ. մեկը կարող է դրական վերաբերվել, մյուսը՝ բացասական, մեկը կարող է համարել, որ դա թշնամություն, դավաճանություն է, երրորդը՝ հակառակը, կարող է մեզ երախտագիտություն, շնորհակալություն հայտնել, որ մենք առողջացնող՝ սանիտարի դեր ենք կատարում հասարակության մեջ, բայց ամենակարևորը մեր համոզմունքն է, որ մենք ճիշտ, լավ և օգտակար գործ ենք կատարում մեր երկրի ու հասարակության համար: Այնպես որ՝ իմ խորհուրդն է մեր գործընկերներին՝ շատ ուշադրություն չդարձնեն նման ելույթներին, անգամ եթե դա վարչապետինն է:

- Դուք խորհուրդ եք տալիս ուշադրություն չդարձնել այդ հայտարարություններին, բայց եղել են դեպքեր, երբ ներխուժել են խմբագրություն, համացանցում տարբեր ֆեյքային հարձակումներ են եղել: Կարծո՞ւմ եք այս հայտարարություններն ու քայլերը վտանգավոր չեն և պետք չէ՞ դրանց ուշադրություն դարձնել:

- Դա էլ նորություն չէ մեր կյանքում: 30 տարվա ընթացքում բազում փորձությունների, ճնշումների, սպառնալիքների, ծեծուջարդի, փակվելու, ֆինանսական ճնշումների և այլնի մեջով ենք անցել և, կարծես՝ դիմակայել ենք, կարողացել պահել ազատ խոսքի մակարդակը, որը ձեռք ենք բերել մեր պայքարի, աշխատանքի ու ջանքերի շնորհիվ: Ես չեմ կարծում, որ դա հեռանկար ունեցող գործընթաց է, եթե վարչապետն է ձեռնարկել, և եթե դրան հաջորդելու են ինչ-որ քայլեր, դրանք շատ արագ մարելու են, մերժվելու և վնասելու են հենց իրենց: Մամուլի դեմ ոչ ոք չի կարող պայքարել և մամուլի դեմ արված յուրաքանչյուր քայլ դուրս է գալու իրենց դեմ: Հիմա էլ ուզում եմ խորհուրդ տալ իշխանություններին, որ ձեռնպահ մնան ցանկացած նման քայլից, որովհետև Հայաստանն այն երկիրը չէ, որտեղ իշխանությունը կարողանա բռնապետական կարգեր սահմանել, ազատ խոսք ճնշել, լրատվամիջոցների նկատմամբ ինչ-որ քայլեր ձեռնարկել, այնպես որ անիմաստ գործողություններ են և ոչ մի արդյունքի չեն հանգեցնելու:

- Եթե անիմաստ գործողություններ են, ապա ո՞րն է նման հայտարարության նպատակը:

- Գիտեք՝ ասում են, որ սատանան ավելի սարսափալի չէ, քան պատկերացնում ենք: Ունենք երիտասարդ լրագրող գործընկերներ, մարդիկ, որոնք հոգեպես կայուն չեն, ճնշվում են, հետևություններ անում և վախենում ու զգուշանում են, ավելի բարդ, սարսափելի հետևանքներ են իրենց մտքում պատկերացնում, քան կարող է իրականում լինել: Այդ զանգվածի վրա է հիմնականում հաշվարկը, որ նաև կվախենան, կզգուշանան և ինչ-որ մարդիկ կնահանջեն, գրաքննության տարբեր դրսևորումներ կկարողանան կիրառել: Դուք խոսում եք վարչապետի հայտարարության մասին, բայց շատ ավելի լավ կլիներ, որ մեր մամուլը, լրատվամիջոցները կենտրոնանային Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի վերջին շրջանի պահվածքին: Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում արդեն մի քանի անգամ գրառում է կատարում, ինչ-որ մարդկանց հարցազրույցներից տեսակետներ տեղադրում և համարում է, որ դրանք անթույլատրելի են: Մեր թերթին էլ մի խայտառակ հարցազրույց տվեց, որտեղ երևաց այդ հանձնաժողովի ամբողջ նեխածությունը: Պարզ դարձավ, որ նա հեռուստատեսությունների նկատմամբ փորձում է ստանձնել գրաքննիչի դեր: Պետք է դա կանխել, պետք է ասել՝ Տիգրան Հակոբյա՛ն, 2019 թվականին հնարավոր չէ անել այն, ինչ արվեց 2002 թվականին «Ա1+»-ի նկատմամբ, և չես կարող դառնալ Գրիգոր Ամալյան ու մնալ անպատիժ: Մեր մամուլն ու հասարակությունն  արդեն ուրիշ վիճակում է, այլ մակարդակում, ուրիշ տեղ է հայտնվել և 90-ականներին բնորոշ մեթոդները չի կարելի կիրառել այսօր և դրանք լավ տեղ չեն հասցնելու:

- Արդյո՞ք ՀՌՀ նախագահի՝ Ձեր կողմից նշված հայտարարությունները չեն ենթադրում, որ դա հենց քաղաքական իշխանության թողտվության հետևանքն է:

Իհարկե, նշանակում է: Պարզ է, որ մի դեպքում Տիգրան Հակոբյանի բերանով են ասում, մյուս դեպքում՝ անձամբ վարչապետի, երրորդ դեպքում իր մամուլի խոսնակը կասի, չորրորդ դեպքում՝ իրենց տնօրինությամբ գործող լրատվամիջոցներում հոդվածներ կտպեն: Իհարկե, պարզ է, որ դա քաղաքական գիծ է, որն ընտրել է այս իշխանությունը, բայց պետք չէ ո՛չ դրանից վախենալ, ո՛չ դրան լուրջ վերաբերվել:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: 15 июня начинается самый масштабный сезон фестиваля «Усадьбы Москвы»


Спорт в России и мире
Москва

В Москве прошёл спортивный праздник для росгвардейцев


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
ATP

Теннисист Медведев снялся с турнира ATP в Нидерландах из-за травмы


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В Москве проходит акция по безопасному использованию СИМ





Путин в России и мире
Москва

Шор поблагодарил Путина за возможность провести съезд блока «Победа» в Москве


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зачем западная пресса начала «сливать» главу ОП Ермака, который за спиной у Зеленского решает все вопросы


Навальный в России и мире
Москва

Гражданку Кыргызстана арестовали по обвинению в угрозах судье и прокурору, отправившим за решетку Навального



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Песня

В Тургиново состоялся первый концерт Всероссийского фестиваля-марафона «Песни России» Надежды Бабкиной



Москва

Учебный центр: новые возможности для профессионального роста

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net