Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Январь
2020

2019-ին ՀՀ և ԱՀ զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 22 տոկոսով. Գոռ Աբրահամյան

0

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մանրամասն ներկայացնում է 2019 թվականին ՀՀ զինված ուժերում և Արցախի Հանրապետության ՊԲ-ում արձանագրված մահվան դեպքերը: Նա մասնավորապես նշում է, որ ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2019թ. ընթացքում արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 14-ը՝ ժամկետային զինծառայող, 22-ը՝ պայմանագրային զինծառայող, 5-ը՝ ենթասպա և 8 սպա: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«2019թ. ՀՀ և ԱՀ զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 22 տոկոսով

ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2019թ. ընթացքում արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 14-ը՝ ժամկետային զինծառայող, 22-ը՝ պայմանագրային զինծառայող, 5-ը՝ ենթասպա և 8 սպա:

49 զինծառայողներից 20-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 29-ինը՝ տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում:

Մասնավորապես՝

Զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան դեպքերը՝ ըստ պատճառների՝

• 4-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով,

• 7-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով,

• 1-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով,

• 1-ը՝ հիվանդությունից,

• 4-ը՝ սպանության հետևանքով,

• 2-ը դժբախտ պատահարից,

• 1-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներից,

Զինվորական ծառայություն անցնելու հետ չկապված 29 մահվան դեպքերը՝ ըստ պատճառների՝

• 14-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներից,

• 12-ը՝ հիվանդությունից,

• 3- ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելու:

Համեմատության համար նշենք, որ 2018թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում արձանագրվել էր 63 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 27-ը՝ ժամկետային զինծառայող, 23-ը՝ պայմանագրային զինծառայող, 2-ը՝ ենթասպա և 11 սպա: Արձանագրվել էր զինվորական ծառայություն անցնելու հետ կապված է 38, իսկ զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում՝ 25-անձ:

2018թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան 38 դեպքերն արձանագրվել էին հետևյալ պատճառներով.

• 7-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով,

• 11-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով,

• 2-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով,

• 3-ը՝ հիվանդությունից,

• 1-ը՝ ականի պայթյունից,

• 1-ը՝ սպանության հետևանքով,

• 3-ը դժբախտ պատահարից,

• 6-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներից,

• 2-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով,

• 2-ը՝ թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնների խախտման հետևանքով:

Զինվորական ծառայություն անցնելու հետ չկապված 25 մահվան դեպքերի պատճառներ են հանդիսացել՝

• 11-ի դեպքում՝ ծառայության հետ չկապված ավտովթարները,

• 10-ի դեպքում՝ հիվանդությունները,

• 4-ի՝ դեպքում դժբախտ պատահարները:

Համեմատական դիտարկումը վկայում է, որ ԶՈՒ-երում մահվան դեպքերը նախորդ տարվա համեմատ ընդհանուր առմամբ նվազել են 14-ով կամ 22 տոկոսով: Կտրուկ՝ 18-ով կամ 47 տոկոսով նվազել են զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը:

Հատկանշական է, որ 2018թ. համեմատ նախորդ տարվա ընթացքում գրեթե կիսով չափ (7-4) նվազել են հրադադարի ռեժիմի խախտմամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցներից զինծառայողների զոհվելու դեպքերը, 4-ով կամ 36.4 տոկոսով զինվորական ծառայության հետ կապված ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու դեպքերը: Նվազել են նաև զինծառայության հետ կապված դժբախտ պատահարներից, ավտովթարներից, մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով առաջացած մահվան դեպքերը:

Ընդհանուր առմամբ վերջին տարիներին արձանագրվում է ՀՀ և ԱՀ զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերի էական նվազման կայուն միտում. եթե 2017թ. արձանագրվել է 76 դեպք, իսկ 2018թ.՝ 63, ապա 2019թ՝ արձանգրվել է 49 դեպք, ինչը փաստում է, որ 2017թ. համեմատ 2019թ. զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 35.5 տոկոսով:

Հ.Գ. Ամեն անգամ մեծ ցավով եմ հրապարակում այս տվալները՝ անկախ միտումներից, որովհետև մարդկային կյանքը, առավելևս՝ զինծառայողների, ամենևին վիճակագրություն չէ և անգամ մեկ զինծառայողի կորուստը՝ անկախ նրանից՝ ժամկետային, թե պայմանագրային զինծառայողի, սպայի կամ ենթասպայի մասին է խոսքը, մեծագույն ցավ է յուրաքանչյուրիս համար: Այդ պատճառով առաջին հերթին ներողությունս եմ ուզում հայտնել հատկապես կորուստը կրած ընտանիքների անդամներին, հարազատներին, մտերիմներին:

Սակայն ինչպես տարվա ընթացքում, այնպես էլ հատկապես հիմա, լրատվամիջոցներից ինտենսիվ գրավոր կամ բանավոր հարցումներ ենք ստանում, ինչը տրամաբանորեն հուշում է, որ անկախ ամեն ինչից՝ պետք է նաև նման տվյալների ներկայացմամբ բավարարել հանրային իրազեկվածության բնական և օրինաչափ պահանջը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ 2019 թվականի ընթացքում Հայոց բանակում զոհերի պատմական մինիմում է արձանագրվել:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Метро Москвы активно использует продукцию столичных промышленников


Спорт в России и мире
Москва

Более 1 тыс человек стали участниками циркового шествия на выставке «Россия»


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Матс Виландер

Экс первая ракетка мира Виландер оценил шансы Паолини на победу в финале «Ролан Гаррос»


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В Москве проходит акция по безопасному использованию СИМ





Путин в России и мире
Москва

Путин: в ядерную доктрину РФ могут быть внесены изменения


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире
Москва

Гражданку Кыргызстана арестовали по обвинению в угрозах судье и прокурору, отправившим за решетку Навального



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Песня

В Тургиново состоялся первый концерт Всероссийского фестиваля-марафона «Песни России» Надежды Бабкиной



Москва

На фестивале «Москва — на волне» в районе метро «Алма-Атинская» показали спектакль теневого театра

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net