Հրդեհ` Քարաբերդ գյուղի «Քյոխֆալու» կոչվող հանդամասում. այրվել է մոտ 6 հա խոտածածկ տարածք
Հունվարի 7-ին, ժամը 14:17-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հյուսիս-արևելյան հատվածում՝ սարալանջին, ծուխ է նկատվում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Քարաբերդ գյուղի «Քյոխֆալու» կոչվող հանդամասում այրվում է մոտ 6 հա խոտածածկ տարածք։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։51-ին, մարվել՝ 16։28-ին։ Այրվել է մոտ 6 հա խոտածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է անտառտնտեսության 6 աշխատակից։