Պոմպեոն չի առաջադրի իր թեկնածությունը Սենատի ընտրություններին. New York Times
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ չի ներկայացնելու իր թեկնածությունը 2020 թվականի սենատի ընտրություններին: Այս մասին տեղեկացնում է New York Times պարբերականը՝ հղում անելով 4 սկզբնաղբյուրների:
Պարբերականի տվյալներով` իր որոշման մասին պետքարտուղարը հայտնել է սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միչ Մակքոնելին:
Պարբերականը նշում է, որ «Պոմպեոն դեռ ժամանակ ունի իր միտքը փոխելու», քանի որ թեկնածուների գրանցման վերջնաժամկետն այս տարվա հունիսից շուտ չի նշանակվի:
2019 թվականի դեկտեմբերի սկզբին տված հարցազրույցում Պոմպեոն նշել էր, որ չի ծրագրում իր թեկնածությունը դնել 2020 թվականի նոյեմբերին կայանալիք Սենատի ընտրություններին իր հարազատ Կանզաս նահանգում: Նա նշել էր նաև, որ չի ծրագրում թողնել պետքարտուղարի պաշտոնը:
Այնուամենայնիվ ամերիկյան ԶԼՄ-ների մեծ մասը համոզված է, որ Պոմպեոն, այդուհանդերձ, կլքի իր պաշտոնը և կփորձի ընտրվել սենատոր: Ներկայիս պետքարտուղարը արդեն հասցրել է լինել սենատոր՝ ներկայացնելով Կանզասի շրջաններից մեկը: