Այն հնարավորությունների պատուհան է բացում. Եվրամիությունը գնահատել է «նորմանդական քառյակի» գագաթնաժողովի արդյունքները
Եվրամիությունից կարծիք են հայտնել, որ Փարիզում կայացած «նորմանդական քառյակի» գագաթնաժողովը «հնարավորությունների պատուհան է բացում» Մինսկի համաձայնագրերի իրագործման համար:
Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հավելելով, որ ԵՄ-ն կոչ է անում արագ և մանրակրկիտ կերպով իրագործել հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները:
««Նորմանդական ձևաչափի» շրջանակներում համաձայնեցված միջոցառումները, ինչպես նաև կողմերի փոխհամագործակցության վերսկսումը Փարիզի գագաթնաժողովում կարևոր քայլեր են: Դրանց արագ և մանրակրկիտ իրականացումը կարևոր նշանակություն ունեն: Բանակցությունների նոր դինամիկան հնարավորությունների պատուհան է ներկայացնում իրենից, որը պետք է օգտագործել Մինսկի պայմանավորվածությունների իրագործման առաջընթացի համար»,- ասվում է ԵՄ դիվանագիտական ծառայության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ վերջին երեք տարում առաջին հանդիպումը «նորմանդական ձևաչափով» տեղի է ունեցել նախօրեին Փարիզում: