Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Октябрь
2019

Անդրադարձ չեղավ մարդկանց խոշտանգելուն, քնած սպայի սպանությանը, Սումգայիթին. թույլ պատասխաններ էին, բաց թողնվեց հնարավորությունը. ԼՀԿ և ԲՀԿ պատգամավորները՝ ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցի մասին

0

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը՝ տրված BBC հեռուստաընկերության HardTalk հաղորդաշարին, չափազանց թույլ էր և հպանցիկ. նման կարծիքի են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԼՀԿ  պատգամավոր Էդմոն Մարուքյանը և ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը: 

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ եթե անվտանգության և աշխարհաքաղաքական ընտրության հարցերում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխանը ինչ-որ չափով բավարար կարելի էր համարել, ապա Ղարաբաղի հարցում շատ ասելիք կար, որը չասվեց:

«Արձագանքը չափազանց հպանցիկ էր ու շատ թույլ, բաց թողնվեց տրված հնարավորությունը՝ ներկայացնելու Ադրբեջանի իշխանությունների վարած ահաբեկչական քաղաքականությունը»,-ասաց նա:

Մարուքյանը, խոսելով միայն Արցախի հարցի շուրջ ծավալված երկխոսությունից, նշեց, որ նախարարի պատասխանը չափազանց թույլ էր հաղորդավար Սաքուրի խոսքին այն մասին, թե մեր կողմից ադրբեջանական կողմի վրա հարձակումներ են իրականացվել։

«Նախարարը չանդրադարձավ Սումգայիթին, Ապրիլյան պատերազմի ժամանակ տեղի ունեցած գլխատումներին, խոշտանգված դիակներին, քաղաքացիական անձանց և տարեցների սպանություններին, հպանցիկ խոսեց Գուրգեն Մարգարյանի գլխատման և Սաֆարովի հերոսացման դեպքին, այնինչ այդ ամենի մասին մենք պետք է անդադար բոլոր հարթակներում բարձրաձայնենք՝ Ադրբեջանի գործող իշխանությանը հավասարեցնելով «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ոճի պատերազմներ վարող պետության մակարդակին»,-ասաց նա:

Ըստ Մարուքյանի՝ անդրադարձ չեղավ մարդկանց խոշտանգելուն, չխոսվեց հայատյաց հռետորաբանության ու պետական մակարդակով քարոզչության մասին:

«Ամբողջ աշխարհը լսում էր, և դրա համար ոչ թե պետք էր արդարանալ, այլ մեղադրել ահաբեկչական երկրին ու նրանց սատարողներին»,-ասաց նա:  

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, Tert.am-ի հետ խոսելով նախարարի պատասխաններից, նշեց, որ թույլ փորձ էր՝ ընտրված հարցազրույցի միջոցով հասցնելու իրականությունը համաշխարհային  հանրությանը: «Հարցազրույցից հետո առաջանում են մի շարք հարցեր: Զրույցի նախաբանի հետ ունեմ բազմաթիվ անհամաձայնություններ, իսկ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերը, թեև շատ ուղղորդված էին, հստակ նպատակ էին հետապնդում՝ կապակցություններ կորզելու ցանկությամբ, բայց ես չեմ հասկանում՝ ինչու էր վարանում ԱԳ նախարարը՝ մեղադրելու այն սարսափելի իրականության մեջ գտնվող հակառակորդ պետությանը և փորձում կլորացնել սուր անկյունները, այն բոլոր հանցագործությունները, որոնք իրականացվել են Արցախի ժողովրդի նկատմամբ, ՀՀ-ի ժողովրդի նկատմամբ և այն արհամարհանքը և իրավական  նորմերի կոպիտ խախտումները, որոնք իրականացվել են այս բոլոր տարիների ընթացքում»,-ասաց նա:  

Ըստ Ուրիխանյանի՝ չպետք է նախարարը լռեր, որ Արցախը ոչ միայն պատմական հայկական տարածք է, այլ որ միջազգայի իրավունքի նորմերը հաշվի առնելով է ինքնորոշվել:

«Անկախությունից ի վեր աշխարհին հայտարարվել է և տարվել է քաղաքական ու դիվանագիտական գիծ, որ համաշխարհային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կողմից հռչակված դրույթին համարժեք Արցախի Հանրապետության ժողովուրդը, չունենալով այլընտրանք, ընդ որում սպառնալիքի տակ գտնվելով և իր գոյության վտանգի տակ լինելու պարագայում օգտագործել է այդ իրավունքը և ինքնորոշվել է:  Երեք տասնամյակի ընթացում մարդիկ  զրկանքներ են կրել հանուն անկախության... ինչո՞ւ չի երևում այս հարցազրույցում»,-ասաց նա:

Ուրիխանյանը նշեց, թե երբ որ «ուղղորդված հարցազրույց» վարողն ասում է՝ դուք պետք է փոխեք արտաքին վեկտորը կամ պարտավոր եք ընդունել նախկինների ընդունած սխալները, ինչու այստեղ չի ասվում, որ մենք անդամագրված են և աշխատում ու համագործակցում ենք  մի ռազմական միջպետական միավորման մեջ, որովհետև չունենք այլընտրանք: 

«Չի ասվում, որ մեզ կոտորել են, ու որևէ միջամտություն միջազգային հանրության կողմից չի եղել, երբ մեր պետական սահմանների 80 տոկոսը միակողմանի փակ է, և որևէ այլ միջազգային միավորման կողմից այդ հարցը չի շոշափվում, երբ այսօր էլ կոտորում են խաղաղ բնակչությանը, քնած սպային, դրանց մասին պետք է խոսվեր»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է անվտանգության և աշխարհաքաղաքական ընտրությանը վերաբերող հարցերի պատասխաններին, Ուրիխանյանն այստեղ ևս թերի պատասխան է տեսնում:

«Ի՞նչ է նշանակում այդ արդարացումը, որ գտնվում ենք Երևանում, միակողմանի չենք համագործակցում ո´չ մեկի, ո´չ մյուսի հետ: Պետք է ասել՝ առաջարկեք մեր ազգին ու պետությանը շահավետ, ապահով՝ անվտանգային իմաստով, տարբերակներ, և մենք սիրով քննարկենք  ու համագործակցենք»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ բրիտանական BBC ռադիոկայանի Hard Talk հաղորդաշարի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, պատասխանելով հաղորդավար Սթիվեն Սակուրի այն հարցին, որ վարչապետի կողմից նշված «Արցախը Հայաստանն է, և վերջ» կարգախոսը հակասում է խաղաղությանը միտված գործընթացին, ասել է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ում հնչեցրած հայտարարությունը, ըստ որի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար, ենթադրում է, որ Հայաստանը ձգտում է հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը»:






Загрузка...


Губернаторы России
Москва

Между станциями метро и МЦД-4 Кутузовская открыт новый переход — Собянин


Спорт в России и мире
Москва

Среди сотрудников уголовно-исполнительной системы Республики Дагестан определили лучшего гроссмейстера


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Анастасия Потапова

Организм был не в состоянии: Потапова прокомментировала поражение на «Ролан Гаррос»


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Юбилейный Международный форум «Экология» пройдет в Москве 4 и 5 июня





Путин в России и мире
Москва

Российские ракеты средней дальности могут появиться под боком восточноазиатских сателлитов США


Лукашенко в Беларуси и мире
Минск

«Генерал КГБ»: Лукашенко на закрытом совещании объявил, что скоро вступит в войну




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В Киеве допускают, что Зеленский может не попасть на саммит G7 в Италии


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Песня

В селе Тургиново Тверской области стартует Всероссийский фестиваль-марафон «Песни России»



Москва

Капитальный ремонт теплосетей на улице Гайдара в Подольске выполнили на 30%

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net