«Բարսելոնան» և ՊՍԺ-ն հնարավոր է «աստղային» փոխանակում կատարեն. աղբյուր
Armsport-ը գրում է.
Ձմեռային տրանսֆերային պատուհանը մի շարք ինտրիգային գործարքներ է խոստանում: Դարձյալ ուշադրության կենտրոնում է գործակալ Մինո Ռայոլան:
Don Balon-ը հայտնում է, որ Ռայոլան արդեն իսկ կապ է հաստատել «Բարսելոնայի» հետ իր հաճախորդ Մարկո Վերատիի տեղափոխության մանրամասները քննարկելու համար:
Պարբերականը հայտնում է, որ կատալոնական ակումբն իտալացու համար պատրաստ է ՊՍԺ-ին առաջարկել 65 միլիոն եվրո և Ռակիտիչի տրանսֆերը:
Լիգա 1-ի ընթացիկ առաջնությունում Վերատին 7 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 2 գոլի հեղինակ: Ռակիտիչը Լա լիգայի 5 հանդիպման է մասնակցել: