Չնայած քրդերը զինված են ամերիկյան օժանդակությամբ ձեռք բերված զենքով, բայց դժվար թե կարողանան այն օգտագործել ճշգրիտ հաշվարկով. Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
Չնայած որ քրդերը զինված են ամերիկյան օժանդակությամբ ձեռք բերված զենքով, դժվար թե կարողանան այն օգտագործել ճշգրիտ հաշվարկով: «Անվտանգության գոտի» հաղորդման շրջանակներում, ի պատասխան Արման Սաղաթելյանի հարցին, ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նա ընդգծել է, որ իրականության մեջ անվտանգության գոտի ասվածի մասով խոսքը մոտավորապես 30 կմ-ի մասին է, որովհետև տարբեր վայրերում դա կարող է տատանվել. մինչև 32 կմ գոտի է ուզում ստեղծել Թուրքիան: «Միջին հաշվարկով այդպիսի մի գոտի է ուզում ստեղծել Թուրքիան, և դա պայմանավորված է մի քանի բաղադրիչներով:
Առաջին բաղադրիչը աշխարհագրականն է, որովհետև այդ գոտուց դեպի հարավ սիրիական անապատի հատվածներն են սկսում, և այդ փաստացի սահմանում Թուրքիան նախանշել է դա որպես մայրուղի, որը կապում է Հալեպը Սիրիայի արևելյան խոշոր կենտրոնների հետ, և հետևաբար թուրքերի համար այդ մայրուղին վերահսկելը ունի կենսական նշանակություն»,- ասել է նա
Ըստ նրա՝ երկրորդ բաղադրիչը մատակարարումը ապահովելու համար է, եթե այդտեղ մնան թուրքական զորքերը, իսկ Թուրքիայի ծրագրերում կան նման նպատակներ, այսինքն՝ ըստ էության կօկուպացնի, կբռնազավթի այդ տարածքը, ինչպես դա եղավ Աֆրինի և այլ շրջանների պարագայում:
«Բնականաբար, կա նաև ռազմական՝ երրորդ բաղադրիչը, որովհետև շատ մեծ խորք ապահովելու համար ռեսուրսներ են պետք, իսկ թուրքական առաջատար ջոկատները «թուրքական» են, որովհետև իրականության մեջ Բաշար-Ալ Ասադի կենտրոնական իշխանություններին ընդդիմադիր ուժերի զորաջոկատներն են, որոնք կատարում են առաջ գնալու հիմնական գործառույթը, այս դեպքում թուրքական բանակը ավելի հետևից է, այսինքն՝ ցամաքային գործունեությունների համար և բնականաբար օդուժի՝ հեռահար հրետանիի և այլն: Լինելով լավ ստրատեգներ՝ թուրքերը հաշվարկել են այս մի քանի բաղադրիչները»,- ասել է Ոսկանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: