Microsoft-ը մեղադրում է իրանցի հակերներին ԱՄՆ պաշտոնյաների էջերի վրա հարձակման մեջ
Microsoft-ը մեղադրել է Իրանի կառավարության հակերներին՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածուներից մեկի հետ կապված օգտահաշիվների վրա հարձակման մեջ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Վերջերս մենք նկատել էինք զգալի ակտիվություն կիբեր տարածքներում իրենից վտանգ ներկայացնող խմբի կողմից, որին մենք անվանում ենք Phosphorous: Մենք կարծում ենք, որ այդ խումբը իրանական է և կապված է Իրանի կառավարության հետ»- ասված է Microsoft-ի հայտարարության մեջ:
Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին 30 օրվա ընթացքում խումբը կատարել է շուրջ 2,7 հազար փորձ, որպեսզի կարողանա գտնել Microsoft-ի հաճախորդների օգտահաշիվներն ու փորձել է կոտրել 241 օգտահաշիվ:
«Օգտահաշիվները, որոնք եղել են հակերների թիրախում, կապված էին ԱՄՆ նախագահական ընտրության ծտաբերից մեկի, ԱՄՆ ներկայիս և նախկին պաշտոնյաների, աշխարհաքաղաքական լուրեր լուսաբանող լրագրողների և Իրանից դուրս ապրող ազդեցիկ իրանցիների հետ: Արդյունքում հակերներին հաձողվել է կոտրել 4 օգտահաշիվ, որոնք կապված չեն եղել նախագահի թեկնածուի շտաբի կամ պաշտոնյաներից ինչ-որ մեկի հետ»,-ասված է հայտարարության մեջ:
Միևնույն ժամանակ, հակերները օգտագործում էին պոտենցիալ զոհերի մասին բավականին մեծ քանակությամբ անձնական տեղեկատվություն: «Սրանից մենք եզրակացնում ենք, որ խումբը խիստ մոտիվացված է և պատրաստ է զգալի ժամանակ և գումար ներդնել հետազոտությունների և տեղեկատվության հավաքման այլ եղանակների մեջ», - ասվում է ընկերության հայտարարությունում:
Microsoft-ը օգտատերերին խորհուրդ է տալիս զգույշ լինել իրենց օգտահաշիվները պաշտպանելու գործում`օգտագործելով երկու գործոնային նույնականացում, ցանկալի է ՝ առանց գաղտնաբառի, ինչպես, օրինակ, Microsoft Authenticator-ը: