Արքայազն Հարրին դատական հայց է ներկայացրել The sun և Daily mirror թերթերի դեմ
Բուկինգեմյան պալատը հաստատել է, որ արքայազն Հարրին դատական հայց է ներկայացրել կապված ձայնային փոստի հաղորդագրությունների յուրացման հետ: Այս մասին տեղեկացնում է news.sky.com-ը:
«News Groups Newspapers» ընկերությունը, որը հանդիսանում է The Sun-ի և ներկայումս գոյություն չունեցող News of The World-ի սեփականատեր, հաստատել է, որ հանդիսանում է այնընկերություններից մեկը, ով հայց է ստացել այս գործով:
Դատական փաստաթղթերում հայտնաբերվել է, որ մյուս ընկերությունը, որի նկատմամբ հայց է ներկայացվել, հանդիսանում է Daily mirror, Sunday mirror և The Sunday people թերթերի սեփականատեր MGN Limited ընկերությունը:
Sky news-ի թագավորական թղթակից Ռիաննոն Միլլսը ասել է. «Այս ամենը տեղի ունեցավ այն թեժ շաբաթվանից հետ, երբ շատ էր խոսվում արքայազն Հարրի հարաբերություններ մասին մամուլի հետ Մենք ընդամենը մի քանի օր առաջ իմացանք, որ Հարրին և Մեգանը հայց են ներկայացրել, իսկ այդ ժամանակ նրանք ճանապարհորդում էին Հարավային Աֆրիկայում: Հայցը նրանք ներկայացրել են այն բանից հետո, երբ թերթերը հրապարակել էին Մեգանի նամակը իր հորը՝ կապված վերջինիս՝ Մեգանի և Հարրի հարսանիքին ներկա չլինելու փաստի հետ»: