Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Октябрь
2019

Ինչ մեսիջ է հղում է ՌԴ–ն ՀՀ իշխանություններին՝ հայտարարելով Ադրբեջանում ատոմակայան կառուցելու մտադրության մասին». Գագիկ Համբարյանի մեկնաբանությունը

0

Այն, որ Ռուսաստանն առաջարկում է ատոմակայան կառուցել Ադրբեջանում ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական քայլ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝  անդրադառնալով ռուսական «Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովի հայտարարությանը, որն արվել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո:

«Հաշվի առնելով վերջին մեկ ու կես տարվա հայ-ռուսական հարաբերությունները կարող եմ ասել, որ այս քայլով ՌԴ-ն ինչ-որ մեսիջ է հղում ՀՀ իշխանություններին: Հաշվի առնենք նաև այն փաստը, որ Հայաստանը շատ վաղուց ֆինանսական փնտրտուքների մեջ է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու համար: Այդ փնտրտուքները թե՛ նախորդ կառավարության, և թե՛ ներկա կառավարության օրոք մինչև հիմա էլ որևէ արդյունք չեն տվել, իսկ հիմա մենք իմանում ենք, որ մեր ռազմավարական գործընկերը կարող է և ցանկություն ունի ատոմակայան կառուցել Ադրբեջանում: Սա մեսիջ է ՀՀ իշխանություններին, սակայն մեր իշխանությունները սիրում են, երբ իրենց դիվանագիտական մեսիջներ են հղում, իրենք դա չհասկանալու տան և իրենց քայլերը շարունակեն»,- հայտարարեց նա:

Ի պատասխան հարցի, թե արդյոք Ռուսաստանի այս ցանկությունը հակասում է  Փաշինյանի հայտարարությանն այն մասին, թե հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, քաղաքագետն ասաց, որ որևէ հիանալի բան հայ-ռուսական հարաբերություններում չի տեսնում:

«Մի քանի օրինակ բերեմ, որ հասկանալի լինի ինչ վիճակում են հայ-ռուսական հարաբերությունները. հիմա քննարկվում է գազի գնի շեշտակի բարձրացումը հայաստանյան սպառողների համար։ Դրանով առաջին սպառման բոլոր ապրանքները և ծառայությունները կթանկանան։ Բացի այդ, Հայաստանի իշխանությունները մինչև հիմա չեն կարողանում լուծել Վերին Լարսի հետ կապված խնդիրները, որտեղ հարյուրավոր բեռնատարներ են կանգնած: Եվ վերջապես բացահայտ է, և ամբողջ հասարակությունն այդ խնդրի հետ առնչվում է.  Հայաստանում տրամադրված վարորդական իրավունքներով չի կարելի ՌԴ-ում աշխատանք գտնել: Պարոն Փաշինյանը, երբ այս երեք հարցերից գոնե մեկը դրական լուծած կլիներ ՀՀ համար, այդ ժամանակ էլ թող հիասքանչ հարաբերությունների մասին բարձրաձայներ»,- նշեց նա։

«Պարոն Փաշինյանի այդ գրառման հետ կապված մի դիտարկում էլ անեմ. նրա երկրպագուների և նրան սպասարկող վերլուծաբանների ուրախությունը, թե Փաշինյանը ՀՀ միակ ղեկավարն է, որ չի դիմավորել ՌԴ նախագահ Պուտինին, կարճ տևեց: ՀՀ վարչապետը գնաց «Զվարթնոց» օդանավակայան պարոն Պուտինի հետևից և նրան ճանապարհ դրեց: Իսկ թե ինչու էր շտապել օդանավակայան, երևի, բոլորին հայտնի է: Այս ամենից հետո խոսել հայ-ռուսական փայլուն հարաբերությունների մասին, անհեթեթություն է»,– ավելացրեց նա:

Ըստ քաղաքագետի` նույն ատոմակայանի կառուցման մասին հայտարարությունը մեսիջ է ՀՀ իշխանություններին, որ Մոսկվան դժգոհ է հայ-ռուսական հարաբերություններից: «Հիմա Երևանում կհասկանան, թե չեն հասկանա Մոսկվային, դա բացարձակ հետաքրքիր չէ»,- ասաց նա:

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե կարծում է՝  ուղիղ բանակցությունները երկու երկրների միջև կհայտարարվեն երկրների ներկայացուցիչների կողմից, նա ասաց. «Մինչև Զախարովայի հայտարարությանն անդրադառնալը, նշեմ, որ պարոն Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը խիստ քննադատության ենթարկվեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից, որը որևէ լավ բան չի արտացոլում հայ-ռուսական հարաբերությունների մեջ»:

Գագիկ Համբարյանի խոսքով՝ Զախարովան նկատի է ունեցել, որ ապագա բանակցային գործընթացները կախված են երկու երկրների ղեկավարների տրամադրությունից և նրանց ցանկությունից, այսինքն՝ իրենք բացահայտ ձեռքերը լվացել են և կողք են քաշվել և հիմա, ըստ Զախարովայի, գնդակը Բաքվի և Երևանի դաշտում է:

«Հիմա բանակցային գործընթացը զրոյական կարգավիճակում է՝ հաշվի առնելով թե՛ Փաշինյանի ստեփանակերտյան հայտարարությունը, թե՛ երեկ Սոչիում Իլհամ Ալիևի հայտարարությունը: Պետք է նշել, որ Փաշինյանի այդ հայտարարությունը ժամանակավրեպ և անտրամաբանական էր. ոչ մեկիս համար էլ նորություն չէ, որ Արցախը Հայաստան է, բայց բանակցային գործընթացին դա վնաս տվեց, որը մենք տեսնում ենք: Փաշինյանն այնպիսի հայտարարություններ է անում, որ նմանվում է Քաջ Նազարին, նա էլ էր ասում, որ արևը պետք է դուրս գա արևելքից և մայր մտնի արևելքում, այնպես չէ, որ նա ասաց Արցախը Հայաստան է, դա նրա ասելով է եղել»,- եզրափակեց Գագիկ Համբարյանը:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Доля новейших вагонов в метро Москвы с 2010 года увеличилась в шесть раз


Спорт в России и мире
Москва

Спортсмен Росгвардии занял второе место в личном многоборье на Играх БРИКС


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Людмила Самсонова

Теннисистка Самсонова вышла в финал турнира в Хертогенбосхе


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

От канатных дорог до электрогрузовиков: какие виды ...





Путин в России и мире
Москва

Эрдоган рассказал о переговорах Фидана и Путина на тему выборов в курдских районах в Сирии


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко обратился к Рамафосе




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Трамп назвал Зеленского «величайшим торговцем» и пообещал разобраться с траншами Киеву


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Концерт

Театр и Цирк, Культура и Концерт, Россия и Дети: Учащиеся Гурульбинской средней общеобразовательной школы увидели мастерство жонглирования, игру с хула-хупами, загадочных иллюзионистов



Москва

Что нужно знать, если берешь питомца с собой в отпуск

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net