Ղազախստանում նորածնին վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու փոխարեն տեղադրել են սառնարանում
Ղազախական Ատիրաու քաղաքում (Ղազախստանի արևմուտքում) բժիշկները կասկածվում են նորածին երեխային սառնարանում տեղադրելու մեջ, որի արդյունքում երեխան մահացել է: Այս մասին տեղեկացրել է Ղազախստանի կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նախագահի տեղակալ Շինգիս Կաբդուլան-գրում է РИА Новости-ն:
«Առողջապահության աշխատակիցները, որոնք կոչված են հետևելու Հիպոկրատի երդմանը, կասկածվում են նորածին երեխայի սպանության մեջ՝ նրան սառնարանում տեղադրելու ճանապարհով Հատուկ օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզ է դարձել, որ ծնվելուց հետո երեխան սխալմամբ մահացած է գրանցվել, բայց փաստացի ողջ է եղել: Այն բանից հետո, երբ երեխան կյանքի նշաններ է ցույց տվել, բժիշկները երեխայի վերակենդանացման համար միջոցներ ձեռք առնելու փոխարեն որոշել են թողնել նրան մահանալ»,-տեղեկացրել է Կաբդուլան:
Նրա խոսքերով բժիշկների այդպիսի վարքի պատճառ են հանդիսացել փաստաթղթերը, որոնք չէին կարող փոփոխության ենթարկվել: Կաբդուլան ասաց, որ կասկածյալները ձերբակալված են, քննությունը շարունակվում է: Քննությունը անցկացվում է սպանության հոդվածով, կասկածյալներին սպառնում է 20 տարվա ազատազրկում: