123ru.net
Tert.am (hy)
Октябрь
2019

Հայաստան-Արցախ միասնության սահմանն անցնում է ՍԴ-ով, իսկ ՍԴ-ն «վերցնելով»՝ Փաշինյանին կհաջողվի կատարել իր պլանը՝ վտանգել Արցախի անվտանգությունը. Արամ Հարությունյան

0

Իրադարձությունները տեղափոխվեցին ՍԴ, ինչը նշանակում է, որ իշխանությունների կողմից կոմպրոմատային պատերազմը, ճնշումները կլինեն ՍԴ անդամների վրա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը`անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծի` այսօր կայացած քվեարկության արդյունքներին:

Քվեարկությանը մասնակցած 101 պատգամավորներից 98-ը, նշենք, կողմ էին քվեարկվել նախագծին, 1-ը՝ դեմ, 2 քվեաթերթիկ անվավեր էր:

«Ակնհայտ է, որ իշխանությունները ոչնչի առաջ կանգ չեն առնում, իրենց համար նպատակն արդարացնում է միջոցները, և Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, հերթական հակասահմանադրական քայլն է անելու`ճնշումներ դատավորների վրա, որոնք, ի դեպ, արդեն սկսվել են»,-ասաց Հարությունյանը:

Վերջինիս խոսքով` Հայաստան-Արցախ միասնության սահմանն անցնում է ՍԴ-ով, իսկ Հրայր Թովմասյանը կանգնած է հայ-ադրբեջանական սահմանին` որպես սահմանապահ:

«Այս դեպքում, եթե Փաշինյանին հաջողվի նաև ՍԴ-ն վերցնել, կհաջողվի կատարել նաև իր պլանը`վտանգել Հայաստանի, Արցախի անվտանգությունը: Նիկոլ Փաշինյանի` Արցախի հարցում նման իրարամերժ հայտարարությունները փաստում են, որ ինքը ոչ միայն ներսում է զբաղված սադրանքով, այլև արտաքին հարաբերություններում: Նա անում է ամեն ինչ, որ Ադրբեջանը բոլոր հիմքերն ունենա հարձակվելու Արցախի վրա` նպատակ ունենալով վերադարձնել մեր կողմից ազատագրված տարածքները: Դրա համար խոչընդոտը ՍԴ-ն է»,-մեկնաբանեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը` նշելով, որ այժմ պետք է համախմբվել և սկսել տևական գործընթաց`պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Արամ Հարությունյանն անդրադարձավ նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության`Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծին կողմ քվեարկելուն` նշելով, որ դա սպասելի էր այնքանով, որ Էդմոն Մարուքյանն ու Նիկոլ Փաշինյանը ժամանակին նույն դաշինքում են եղել` «Ելք»-ում: Հարությանը հիշեցրեց նաև՝ Էդմոն Մարուքյանը թե ՛ նախկին, թե ՛ ներկա իշխանությունների ժամանակ «հարմարվողական» քաղաքականություն է վարել:

«Հույս ունենալ, որ Մարուքյանն ու իր խմբակցությունը երբևէ կդառնան ընդդիմություն, ծիծաղելի է: Հավանական է նաև, որ Էդմոն Մարուքյանը խոստումներ է ստացել Նիկոլ Փաշինյանից, և չի բացառվում` առաջիկայում կառավարության կազմի փոփոխություն լինի, և Մարուքյանի թիմը ստանա նախարարի պորտֆել»,-ամփոփեց Արամ Հարությունյանը:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о проектах финалистов московских технологических конкурсов


Спорт в России и мире
Москва

Легендарный липецкий футболист Виктор Ноздрин умер на стадионе в Москве


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Мария Шарапова

Марии Шараповой завидуют все русские женщины. И вот почему


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

При переиздании Красной книги Москвы планируют использовать ИИ





Путин в России и мире
Москва

Путин поприветствовал участников форума «Российская энергетическая неделя — 2024»


Лукашенко в Беларуси и мире
Минск

Николай Лукашенко рассказал, как готовился к выступлению на «Минск-Арене»




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский хочет вступить в НАТО до завершения полномочий Байдена


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Елена Волкова

Фестиваль «Большая сцена» приглашает к участию талантливых людей со всей России



Москва

Геркус рассказал, почему Дзюба нужен сборной России

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net