Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Октябрь
2019

Փաշինյան-Պուտին հանդիպումը ներկայացվում է «փայլուն», բայց այն իրականում շատ տխուր էր. ամբողջ աշխարհը ՌԴ-ի հետ շփվելիս իրեն զուսպ է պահում, մենք՝ ոչ, նման խաղերը վտանգավոր են. Վարդան Բոստանջյան

0

Տնտեսագետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը հոկտեմբերի 1-ին Երևանում կայացած Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի անցկացումը և արդյունքները դրական է համարում, բայց նա այս ամենը ՀՀ ներկայիս իշխանությունների ձեռքբերում չի համարում: «Հայաստանի համար նպաստավոր էր, բայց ՀՀ-ից անկախ է այդպես ստացվել, ԵԱՏՄ-ն էր այդպես որոշել: Իհարկե, սա իշխանությունների ձեռքբերում չէ, իշխանությունների կարգավիճակը կապ չունի այս դեպքում»,- նկատեց նա: Ինչ վերաբերում է Փաշինյան-Պուտին հանդիպմանը, Վարդան Բոստանջյանը նշեց. «Մենք տեսանք, որ այն շատ տխուր էր, անկախ նրանից, որ ուզում են մեկնաբանել՝ հոյակապ էր, փայլուն էր: Ամբողջ աշխարհն է Ռուսաստանի հետ հարաբերություններում իրեն զուսպ պահում, սակայն Երևանում հանդիպմանը ես այդպիսի բան չնկատեցի: Նման խաղերը վտանգավոր են մեր երկրի համար»:

- Պարո՛ն Բոստանջյան, հոկտեմբերի 1-ին Երևանում անցկացվեց Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը: Ձեր կարծիքով՝ ի՞նչ կտա այս նիստը Հայաստանին, նիստից հետո տնտեսական ձեռքբերումների ակնկալիք կարո՞ղ է ունենալ ՀՀ-ն:

- Կարծում եմ՝ Հայաստանի համար նպաստավոր էր, բայց դա ՀՀ-ից անկախ այդպես էր ստացվել, որ աշխարհագրական առումով Երևանն էր ընտրվել որպես ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի անցկացման վայր: ԵԱՏՄ-ում այսպես է, մայրաքաղաքներից յուրաքանչյուրն ընտրվում է որպես համապատասխան գագաթնաժողովների անցկացման վայր: Բոլոր դեպքերում դրականն այն էր, որ այստեղ բացի ԵԱՏՄ 5 անդամ պետությունների ղեկավարներից, մասնակցեցին նաև Իրանի նախագահը և Սինգապուրի վարչապետը: Միության համար սրանք տնտեսական կապերի ուժեղացման միտումներ են: Նման իրավիճակում Հայաստանի վիճակը պետք է, որ ավելի լավանա, որոշակի աշխուժացում կլինի տնտեսությունում: Սա կարելի է որակել որպես դրական քայլ Հայաստանի համար:

- Կարո՞ղ ենք սա ՀՀ ներկայիս իշխանությունների ձեռքբերում համարել:

- Իհարկե, ոչ: Անկախ իշխանությունների կարգավիճակից արդեն որոշված էր, որ 2019 թ.-ին պետք է Երևանում տեղի ունենար այս գագաթնաժողովը: Դա որակել որպես իշխանությունների ձեռքբերում առնվազն համեստություն չէ: Կառաջարկեմ ընդհանրապես այդ մասին չխոսել:

- Բացի ԵԱՏՄ բարձրագույն  խորհրդի նիստից, Երևանում տեղի ունեցավ նաև Փաշինյան-Պուտին հանդիպումը: Պաշտոնական տեղեկություններից դատելով՝ ի՞նչ արդյունքներ կարող է տալ այս հանդիպումը, ի՞նչ սպասել: Նիկոլ Փաշինյանը «փայլուն» էր որակել այս հանդիպումը, սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Մենք տեսանք, որ այն շատ տխուր էր, անկախ նրանից, որ ուզում են մեկնաբանել, որ հոյակապ էր, փայլուն էր: Ընդհանրապես, քաղաքականության մեջ փայլուն բառը չեն օգտագործում, որովհետև դա բնորոշ չէ քաղաքականությանը: Բայց որոշ մարդիկ այդպես են պատկերացնում կամ այդպես են փորձում ներկայացնել: Ռուսաստանը ոչ միայն մեր ռազմավարական գործընկերն է, այլև բոլոր դեպքերում մենք գործ ունենք ուժեղ երկրի հետ: Ամբողջ աշխարհն է Ռուսաստանի հետ հարաբերություններում իրեն զուսպ պահում, սակայն Երևանում հանդիպմանը ես այդպիսի բան չնկատեցի: Հայաստանը հատկապես պետք է զուսպ լինի՝ ելնելով մեր անվտանգային խնդիրներից, փոքրությունից: Նման խաղերը վտանգավոր են մեր երկրի համար:

- Սոցցանցերում քննարկվում է այն հարցը, որ Փաշինյանը միակ ղեկավարն է, որը Պուտինին չի դիմավորել օդանավակայանում, և դա նշվում է որպես ձեռքբերում: Ըստ Ձեզ՝ դա ձեռքբերո՞ւմ էր, թե՞ ոչ:

- Կարող են բոլորն էլ իրենց սուբյեկտիվ կարծիքը հայտնել: Նաև մեկ առիթով ասել էին, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոնն է աշխարհում: Ամեն մի իշխանություն փորձում է ներկայացնել, որ ինքը հիասքանչ է, իրենից չկա աշխարհում: Ասում են էլի, թևավոր խոսք կա՝ «դուք էլ ասեք»:

- Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նաև օդանավակայանում է 1.5 ժամանոց հանդիպում ունեցել: Ինչի՞ մասին է սա վկայում:

- Ամեն ինչ պարզ էր, ես չեմ ուզում այդ մասին խոսել: Հասկանալի է, թե ինչպես և ինչու տեղի ունեցավ այդ հանդիպումը, նորից «պողոս» զանգվածին ապակողմնորոշելու համար:

- Ի՞նչ կարող եք ասել Նիկոլ Փաշինյանի՝ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների և Իրանի նախագահի հետ սելֆիի մասին: Դա ընդունվա՞ծ է քաղաքականությունում, թե՞ ոչ:

- Ընդամենը կասեմ, որ քաղաքական հարաբերություններում սելֆիի ինստիտուտը համարում եմ ոչ լուրջ: Երկիրը պետք է կառուցել, ոչ թե սելֆիներով զբաղվել:






Загрузка...


Губернаторы России
Москва

Мэр Москвы расширил финансовую поддержку бизнес-ангелов


Спорт в России и мире
Москва

«Евро-Футбол.Ру»: «Спартак» никогда не интересовался Сафоновым


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
ATP

Теннисиста Медведева выбили из топ-4 ATP


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге: «Ингушетия может стать настоящим открытием даже для опытных туристов»





Путин в России и мире
Москва

НАЛОГИ С ЗАРПЛАТ И НДС МОГУТ ОТМЕНИТЬ?! Государственная Дума и Правительство РФ оптимизируют налоги.


Лукашенко в Беларуси и мире
Минск

Путин назвал продуктивными переговоры с Лукашенко в Минске




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Политолог Бортник: Киев ждёт общий провал, если ВСУ останется без успехов до осени


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Жанна Фриске

Может ли в роду Фриске рак передаваться по наследству, рассказал онколог: «Такие семьи есть»



Москва

«Аэроэкспресс» запустит автобусный экспресс-маршрут до аэропорта Шереметьево

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net