Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Октябрь
2019

«Սա մարզ է, ոչ թե Գարիկի դուքյանը, որ ինչ ուզի, անի. Նորաշենի ընտրված համայնքապետի լիազորությունները դադարեցնելու հիմքերը պետք է ներկայացվեն». հասարակական գործիչ

0

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի կողմից Նորաշեն համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված, ավագանու անդամ Արտակ Հարությունյանը ոստիկանների և մարզպետարանի աշխատակիցների հետ միասին բացել է համայնքապետարանի դռները: Այսօր նրանք հանձնում-ընդունում են իրականացնում:

«Համայնքապետարանն իրավունք չունի փակ լինել, մարզպետարանին դիմեցինք, իրենք եկան, միջամտեցին և դռները բացեցին: Փորձեցինք կապ հաստատել աշխատակազմի հետ, նրանց մի մասը մեզ հետ զրուցեց, մյուս մասը հրաժարվեց: Հիմա կփորձենք լուծումներ գտնել, որպեսզի բնականոն կյանքը վերականգնենք մեր գյուղի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Նորաշեն համայնքի ղեկավարի ԺՊ Արտակ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչները դժգոհում են, որ համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները մարզպետի կողմից անօրինական ձևով վայր են դրվել և պահանջում են նրան վերականգնել պաշտոնին: Նախորդ ակցիաների ժամանակ համայնքի բնակիչները նշում էին, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշման պատճառը քաղաքական է: Ըստ նրանց՝ նախորդ տարի Գարիկ Սարգսյանը համայնքապետին առաջարկել է անդամագրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, սակայն նա հրաժարվել է, ինչն էլ նրան աշխատանքից ազատելու պատճառ է դարձել:

Մարզպետ Գարիկ Սարգսյանը Նորայր Գրիգորյանի՝ արձակուրդ լինելու ընթացքում որոշել է կասեցնել վերջինիս լիազորությունները և ավագանու գործող անդամներից Արտակ Հարությունյանին նշանակել ժամանակավոր պաշտոնակատար: Նախկին համայնքապետը մարզպետի այս որոշման մասին չի ծանուցվել։

Նորաշեն համայնքի ղեկավարի ԺՊ Արտակ Հարությունյանի խոսքով՝ ավագանու անդամները հիմնավոր փաստեր ենք ներկայացրել համայնքապետի լիազորությունները դադարեցնելու արձանագրությունում:

«Մարզում շատ քիչ, մոտ 30 հոգի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ կա, ցուցակի մեջ ոչ մի համայնքապետ չկա: Ես չեմ հասկանում՝ Նորայր Գրիգորյանն ի՞նչ ֆենոմեն էր, որ իր կարիքը ՔՊ-ն այդպես ուներ, ես դա չեմ հասկանում»,- ասաց Արտակ Հարությունյանը:

Լիազորությունները դադարեցված Նորայր Գրիգորյանի աջակիցները հայտարարում էին, որ Նորաշեն համայնքի ավագանու 5 անդամներ «գյուղի դաշտում» ավագանու նիստ են անցկացրել, ստորագրել արձանագրության տակ և փոխանցել մարզպետարան: Արտակ Հարությունյանը, ըստ էության, չի հերքում այս փաստը։

«Մենք փորձել ենք այդ նիստն անցկացնել համայնքապետարանում, բայց խոչընդոտվել է: Ավագանու նիստը հրավիրողը տեղն ու ժամն ինքն է որոշում, կարևորը՝ պատշաճ վայր է, թե դա դաշտ է կամ ինչ է, կարևոր չէ: Եթե մարդիկ կան, որ համաձայն չեն ավագանու որոշման հետ, թող վիճարկեն»,- ասաց նա:

Արտակ Հարությունյանը դեռ չի որոշել՝ առաջադրելու է իր թեկնածությունը Նորաշենի համայնքապետի նոր ընտրություններում, թե ոչ: Նոր ընտրություններ, հավանաբար, տեղի կունենան 2 ամսից. «Ես պատրաստված չեմ եղել, դրան չեմ գնացել ի սկզբանե: Կոնկրետ հիմա չեմ կարող այդ հարցին պատասխանել, ժամանակը ցույց կտա»:

Հասարակական գործիչ Բաբկեն Հարությունյանը տեղեկացրեց, որ նախօրեին կառավարության դիմաց Նորայր Գրիգորյանի լիազորությունները վերականգնելու պահանջով բողոքի ակցիայից հետո Արարատի մարզի բնակիչներ Ալինա Մախսուդյանը, Վարդան Մինասյանը և ինքը հանդիպել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Կառավարության 2-ական ներկայացուցիչների հետ: Որոշվել էր, որ տարածքային կառավարման նախարարությունը Նորաշեն համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակի համայնքի ղեկավարի տեղակալ Միսակ Ստեփանյանին:

«Հիմա իրավիճակը, որպեսզի մի քիչ հանդարտվեր, նման պայմանավորվածություն էր ձեռք բերվել: Ուզում եմ արձանագրել, որ խախտվել է ձեռք բերված պայմանավորվածությունը, կամ էլ Գարիկ Սարգսյանին ընդհանրապես հետաքրքիր չէ իր ղեկավար նախարարի խոսքը: Ստեղծված իրավիճակում այլ գնահատական տալ չեմ կարող: Այստեղ ամբողջ խնդիրն այն է, որ երբ կառավարությունը դադարեցնում է ընտրված համայնքապետի լիազորությունները, պետք է ներկայացնել դրա հիմքերը: Ամբողջ խնդիրը դա է, որ այստեղ չկան հիմքեր: Հոգ բարդակ չէ, սա երկիր է, մարզ է, ոչ թե Գարիկի դուքյանը, որ ինչ ուզի, անի»,- ասաց Բաբկեն Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о росте турпотока из Китая


Спорт в России и мире
Москва

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Самсонова обыграла Александрову и вышла в финал турнира WTA в Хертогенбосхе


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Бизнес-омбудсмен Москвы оказывает поддержку НМСП





Путин в России и мире
Москва

ЯНДЕКС, АЛЕКСАНДР ПУШКИН, АНАТОЛИЙ ГОЛОД И "СВЯТОЙ ЛЕНИН" ВЕДУТ СЛЕДСТВИЕ ВЕКА! ВАЖНЫЕ СЕРЬЁЗНЫЕ ДАННЫЕ.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Моргенштерн

Моргенштерн* жестко ответил хейтерам и защитникам Дилары



Москва

АЗЕРБАЙДЖАН. Москва и Баку подписали «дорожную карту» по сотрудничеству парламентов

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net