Ինչպե՞ս է պատրաստվում նշել ծննդյան տարեդարձը Վլադիմիր Պուտինը
Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է, թե ինչպես է պատրաստվում նշել ծննդյան տարեդարձը Վլադիմիր Պուտինը: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն:
Հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կդառնա 67 տարեկան:
«Ծննդյան օրը նա կնշի բնության գրկում՝ հարազատների և մտերիմների հետ»,-պատմել է Պեսկովը:
Անցյալ տարի Կրեմլից տեղեկացրել էին, որ Պուտինը ծննդյան տարեդարձը նշել է հարազատների, ընկերների և մտերիմների հետ: Մեկ տարի առաջ, 2018-ին Ռուսաստան էր ժամանել նաև Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, որպեսզի միասին նշեն Ռուսաստանի նախագահի տարեդարձը: