Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ոչ էլ տեղյակ եմ, թե ինչ է կատարվում. Լևոն Երանոսյան
Ես քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում, չեմ հետևում: Այս մասին այսօր իր գործով դատական նիստից առաջ ասաց ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ներքին զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե իր կարծիքով ինչու աշխատանքից ազատվեց Վալերիյ Օսիպյանը:
Ինչ վերաբերում է իրեն առաջադրված մեղադրանքին, Լևոն Երանոսյանն ասաց, որ մեղադրանքը չի ընդունում.« Էլի չեմ ընդունում»:
Tert.am-ի հարցին` մի շարք գեներալների մեղադրանքներ են առաջադրվել, ի՞նչ կարծիք ունի այդ մասին, Երանոսյանը չպատասխանեց հարցին, նշելով, որ ինքը խոստացել է լրագրողների հետ խոսել այն ժամանակ, երբ սկսվի դատավարությունը:
Հարցին, թե նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ շփումներ ունեցե՞լ է, Լևոն Երանոսյանն ասաց.«Այո,շատ լավ մարդ, շատ լավ գեներալ»,-սակայն նրա ինքնասպանության լուրը չմեկնաբանեց:
Անդրադառնալով հարցին,թե աշխատանքից դուրս գալուց հետո ինչով է զբաղվում, Լևոն Երանոսյանն ասաց. «Թոշակառուներն ինչո՞վ են զբաղվում»: