Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Октябрь
2019

Երևանում գործող ԱՁ-ն, քաղաքացիներին մոլորության մեջ գցելով, նրանց ծայրահեղորեն ոչ ձեռնտու գործարքների է ուղղորդել. հարուցվել են քրգործեր

0

ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրության առարկա են դարձել որպես գումար տրամադրող հանդես եկող առանձին սուբյեկտների կողմից քաղաքացիներին մոլորության մեջ գցելով առերևույթ հանցավոր սխեմաներով վերջիններիս համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով գործարք կատարելուն ուղղորդելու, դրա միջոցով քաղաքացիներից անհիմն գումարներ գանձելու մի քանի դեպքերի առնչվող նյութեր: Այս մասին հայտնում են դատախազության հանրային կապերի բաժնից:    

Մասնավորապես՝ 2019թ. մարտ-մայիս ամիսների ընթացքում չորս քաղաքացիներ ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ կամ ԱԱԾ առանձին-առանձին հաղորդում են տվել այն մասին, որ  «Երևան» տոնավաճառում գործող՝ «Գևորգ Վահրամի Մկրտչյան» ԱՁ-ի հետ կատարել են տարբեր դրամական չափերով գործարքներ, որի արդյունքում ստացել են նախատեսված գումարի մի փոքր մասը, իսկ մնացած մասն այդպես էլ չեն ստացել:

Քաղաքացիների հաղորդումների հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ արագ գումար տրամադրելու վերաբերյալ գովազդի հետքերով այդ անձինք այցելել են «Գևորգ Մկրտչյան Վահրամի» անհատ ձեռնարկատիրոջ գրասենյակ, որտեղ նրանց տեղեկացրել են, որ վարկունակ ճանաչվելու դեպքում կարող են հավակնել իրենց կամեցած գումարին: Սակայն նրանց տեղեկացրել են, որ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի նրանք այդ անհատ ձեռնարկատիրոջ աշխատակիցների հետ այցելեն տարբեր խանութներ և նրանց անվամբ ձևակերպվեն տարբեր կենցաղային իրերի ապառիկ գնման վերաբերյալ վարկային պայմանագրեր:

Համաձայնելով գումար ստանալու այդ տարբերակին՝ քաղաքացիները գրասենյակի աշխատակցի հետ այցելել են կենցաղային իրերի վաճառքի տարբեր խանութներ, որտեղ ապառիկ վարկավորմամբ ձեռք են բերել տարբեր կենցաղային իրեր՝ հիմնականում բջջային հեռախոսներ և դրանց աքսեսուարներ: Ապա դրանք հանձնել են անհատ ձեռնարկատիրոջ գրասենյակ, կնքել այդ ապրանքների արժեքի 60 կամ 70 տոկոսն ստանալու վերաբերյալ պայմանագրեր, ապա ստացել գումարի մի փոքր մասը՝ մյուս մասը 2 օրից մինչև մեկ շաբաթվա ընթացքում ստանալու պայմանով: Սակայն, նշված ժամանակահատվածում գումարը չեն ստացել:

Գնահատելով նախապատրաստված նյութերով պարզված հանգամանքները՝ հետաքննիչները գտել են, որ քաղաքացիների և տվյալ անհատ ձեռնարկատիրոջ միջև առկա վեճը կրում է քաղաքացիաիրավական բնույթ, ինչի հիման վրա նրանց կողմից կայացվել են ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով նախատեսված (խարդախության) հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ:

Սակայն ՀՀ գլխավոր դատախազությունում այդ որոշումների օրինականության ստուգման շրջանակներում ուսումնասիրվել են բոլոր 4 դեպքերով նախապատրաստված նյութերը, որի արդյունքում պարզվել է, որ ապառիկ եղանակով ապրանք գնելու համար բանկի կողմից անձին վարկ տրամադրելու հարցում տվյալ անհատ ձեռնարկատերը որևէ գործառույթ չի ունեցել և որևէ միջնորդական ծառայություն չի մատուցել: Առկա չէ որևէ տվյալ այն մասին, թե անհատ ձեռնարկատերը մատուցված ո՞ր ծառայության դիմաց է անձից կատարել փաստացի գանձումը ապրանքի արժեքի 40% կամ 30% տոկոսի չափով: Ընդ որում՝ ստացված փաստական տվյալներով քաղաքացիները կենցաղային ապրանքները խանութներից վարկավորման միջոցով ձեռք են բերել և դրանց արժեքից 40% կամ 30% տոկոսով ցածր արժեքով հիշյալ անհատ ձեռնարկատիրոջը վաճառել վերջինիս գրասենյակի աշխատակիցների ուղղորդմամբ:

Այսինքն՝ նախապատրաստված նյութերով ձեռք բերված տվյալները վկայում են այն մասին, որ քաղաքացիները տվյալ անհատ ձեռնարկատիրոջ հետ գործարք են կատարել ակնհայտորեն իրենց համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում, որից վերջինս առերևույթ օգտվել է:

Ելնելով դրանից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշումներով վերացվել են նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին հետաքննիչների որոշումները և ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում կատարված գործարքից մյուս կողմի օգտվելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի (վաշխառություն) հատկանիշներով  հարուցվել են քրեական գործեր, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զգուշավորություն ցուցաբերել նմանատիպ առաջարկներով հանդես եկող սուբյեկտների հետ հարաբերություններում, զերծ մնալ այնպիսի պայմաններով գործարքներից, որոնք իրենց մեջ պարունակում են նկարագրված սխեմաներով առերևույթ հանցավոր դրսևորումներ, իսկ դրանցից տուժելու դեպքում դիմել իրավապահ մարմիններին:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Москва и Пекин подписали программу сотрудничества на 2024-2026 годы


Спорт в России и мире
Москва

Красногорск первым встретил участников международного супермарафона Москва-Минск


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Саснович победила на старте квалификации турнира WTA-500 в Берлине


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Обмен электронными транспортными накладными стал доступен участникам «Биржи грузоперевозок ATI.SU»





Путин в России и мире
Москва

Путин летит к Ким Чен Ыну. Россия и Северная Корея станут стратегическими партнёрами


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Снуп Догг

Любовь с первого взгляда: Снуп Догг отметил 27-ю годовщину свадьбы со своей супругой



Москва

Урок «химии». Как защитить ребёнка от отравления

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net