ԱՄՆ-ում հայրը սպանել է իր 6-ամյա որդուն՝ փորձելով եռման ջրի միջոցով «վանել չար ուժերին»
ԱՄՆ-ում ոստիկանությունը ձերբակալել է Արիզոնա նահանգի բնակիչ Պաբլո Մարտինեզին՝ իր 6-ամյա որդուն սպանելու մեղադրանքով, գրում է KOLD-ը:
31-ամյա Մարտինեզը քննիչներին ասել է, որ սպանությանը նախորդած շաբաթվա ընթացքում նկատել է, որ որդին «սատանայական» վարքագիծ է դրսևորում, և նրան լողացնելիս «չար ուժ է նկատել» և փորձել է վանել այն:
Հաղորդվում է, որ Մարտինեզը տղայի բերանի մեջ եռման ջուր է լցրել: Դատական փաստաթղթերում արձանագրված խոստովանության համաձայն՝ Մարտինեզը երեխային այդ դիրքում պահել է ավելի քան 10 րոպե:
Տղայի խորթ մոր՝ Ռոմելիա Մարտինեզի խոսքով՝ լոգարանից ձայներ լսելուն պես նա շտապել է բաց անել լոգարանի դուռը, սակայն այն կողպված է եղել, որից հետո կինը, ըստ հաղորդման, զանգահարել է ոստիկանություն:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները մերկ երեխային գտել են անկողնում՝ անգիտակից վիճակում: 6-ամյա երեխան մահացել է հիվանդանոցի ճանապարհին՝ մարմնի 15 տոկոս այրվածքներով:
Մարտինեզն անմիջապես ձերբակալվել է, ընթանում է հետաքննություն: