Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Октябрь
2019

Ցցեր, կոկորդիլոսներ, օձեր. Թրամփի ամենաանհավանական առաջարկները՝ Մեքսիկայի հետ սահմանն ապօրինի հատել փորձող ներգաղթյալներին կանգնեցնելու համար (լուսանկարներ)

0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր վաղեմի՝ Մեքսիկայի հետ սահմանին անօրինական ներգաղթյալների հոսքը կանգնեցնելու երազանքն ի կատար ածելու համար տարիներ շարունակ հանդես է եկել անհավանական և անիրատեսական մի շարք առաջարկներով, գրում է Insider-ը:

Թրամփի առաջարկներից շատերը, ինչպես գրում է աղբյուրը, անօրինական են, մյուսները՝ չափազանց թանկարժեք ու անիրատեսական:

Վերջին շրջանում Սպիտակ տան ղեկավարի «առաջարկների տեղատարափը» պայմանավորված է 2019 թվականին Մեքսիկայի սահմանը հատած ներգաղթյալների ամենաբարձր թվով: 2019 թվականի գարնանը սահմանին ամսական ավելի քան 100 հազար ներգաղթյալ է ձերբակալվել:

Ստորև ներկայացված են Մեքսիկայի հետ սահմանին անօրինական ներգաղթյալների հոսքը կանգնեցնելու Թրամփի ամենաանհավանական և անիրատեսական առաջարկները.

 

Կրակել Մեքսիկայի սահմանն ապօրինի հատել փորձող ներգաղթյալների ոտքերին

us-mexico border migrants

Բոլորովին վերջերս The New York Times պարբերականը նյութ էր հրապարակել առ այն, որ Դոնալդ Թրամփը դեռ մարտին Օվալաձև աշխատասենյակում հանդիպումներից մեկի ժամանակ առաջ է քաշել սահմանը հատելու պահին անօրինական ներգաղթյալների ոտքերին կրակ բացելու գաղափարը: Ըստ հաղորդման՝ ներկաները, որոնց թվում են եղել նաև պետքարտուղար Մայք Պոմպեոն, խորհրդականներ Սթիվեն Միլլերը և Ջարեդ Քուշները, մերժել են նախագահի այդ առաջարկը՝ պատճառաբանելով դրա հակասահմանադրական լինելը:

Նման հայտարարությամբ Սպիտակ տան ղեկավարը հանդես է եկել նաև 2018 թվականին՝ ասելով, որ ԱՄՆ զինվորականները կարող են կրակ բացել իրենց ուղղությամբ քարեր նետող ներգաղթյալների վրա:

«Մենք դա (քարը) կդիտարկենք որպես հրազեն, որովհետև առանձնապես մեծ տարբերություն չկա»,- 2018 թվականի նոյեմբերին ասել էր Թրամփը:

 

Վտանգավոր օձեր ու կոկորդիլոսներ՝ Մեքսիկայի հետ սահմանին փորված փոսում

alligators

The New York Times պարբերականի հաղորդմամբ՝ մասնավոր զրույցներում Թրամփը հանդես է եկել ներգաղթյալների նկատմամբ անսովոր միջոցներ կիրառելու օգտին, որոնց թվում է վտանգավոր օձերով ու կոկորդիլոսներով փոսի գաղափարը: Թրամփն առաջարկել է սահմանին փոս փորել և այն լցնել կոկորդիլոսներով և օձերով, նույնիսկ հետաքրքրվել է նման նախագծի մոտավոր արժեքով։

Ավելի ուշ Սպիտակ տան ղեկավարը հերքել է այս մասին լուրերը:

 

Սրածայր ցցերով կամ «էլեկտրահարող» պատ

Donald_J__Trump_on_Twitter___A_design_of_our_Steel_Slat_Barrier_which_is_totally_effective_while_at_the_same_time_beautiful__https___t_co_sGltXh0cu9____Twitter

border fence

Անցած դեկտեմբերին Թրամփը Twitter-ում հրապարակել էր պատի նախագծի լուսանկարը՝ հայտնելով, որ այն «միանգամայն արդյունավետ կլինի, բացի այդ՝ գեղեցիկ է»:

Բացի այդ, ԱՄՆ նախագահը մարտ ամսին հանդես էր եկել Մեքսիկայի հետ սահմանին կառուցվող պատը «էլեկտրահարող» դարձնելու մտահղացմամբ:

 

Սև և «կենդանի» պատ

national guard border

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 23-ին Ներքին անվտանգության և բանակային կորպուսի նախարարության հետ հանդիպման ժամանակ նրանց հրահանգել է պատը սև ներկել, հաղորդում է The Washington Post-ը:

Գաղափարն այն է, որ անապատում սև ծածկույթը կկլանի կիզիչ արևի ճառագայթները և այն անհնար կլինի բարձրանալ:

Անցյալ գարնանը Թրամփը նաև ցանկություն էր հայտնել, որ ԱՄՆ-ի զինվորականները և սահմանային պարեկային գործակալները միավորվեն և «կենդանի պատ» կազմեն՝ անօրինական ներգաղթյալների հոսքը դադարեցնելու նպատակով:

ԱՄՆ-Մեքսիկա սահմանի երկարությունն ավելի քան 1900 մղոն է, ուստի Թրամփի օգնականները նրա այդ առաջարկն ավելի քան անիրատեսական են համարել:






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин: Активно укрепляем отношения с Китаем


Спорт в России и мире
Москва

Красногорск первым встретил участников международного супермарафона Москва-Минск


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Кирилл Скачков

Кирилл Скачков из Новокузнецка стал победителем Игр стран БРИКС-2024


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Обмен электронными транспортными накладными стал доступен участникам «Биржи грузоперевозок ATI.SU»





Путин в России и мире
Москва

ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА. ПРО НАУКУ АКТИВНОЙ ВСЕЛЕННОЙ. ЭКСПЕРТ АНАТОЛИЙ ГОЛОД.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Филипп Киркоров

Филипп Киркоров, Shaman, Сергей Жуков, Катя IOWA показали награды и наряды в студии "Авторадио"



Москва

Сербы объяснили, почему команда Вучича подписала «предательскую» декларацию в отношении РФ в Швейцарии

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net