Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Октябрь
2019

Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանը հիմա խզում «Սանիթեք»-ի հետ պայմանագիրը, երբ նախկինում ասում էր՝ դրա համար ընթացակարգեր կան. խոսնակի պարզաբանումը

0

2019-ի ապրիլի 18-ին Կառավարության նիստում անդրադառնալով Երևանի աղբահանության խնդրին և Երևանի աղբահանությամբ զբաղվող նոր ընկերության մրցույթի անցկացմանը` Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշել էր, որ նախ պետք է խզել «Սանիթեք»-ի հետ պայմանագիրը, իսկ դրա համար ընթացակարգեր կան, որոնք չպահպանելու դեպքում «Սանիթեք» ընկերությունը դատարանում կպահանջի իր առաջիկա 10 տարիների շահույթը, որը ստանալու էր այդ ընթացքում: Երեկ Երևանի քաղաքապետը հայտարարեց, որ միակողմի խզում է «Սանիթեքի» հետ պայմանագիրը:

Tert.am-ը քաղաքապետարանից պարզաբանում խնդրեց այն մասին, թե եթե հնարավոր էր խզել պայմանագիրը, ինչու դա ավելի վաղ չէր արվում և խոսվում էր անհնարինության ու ընթացակարգերի, ինչպես նաև դատարան դիմելու վտանգի մասին:

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ պայմանագիրը խզվել է ճիշտ այն ժամանակ, երբ անհրաժեշտ էր և հնարավոր: Նա նաև նշեց` պայմանագրի խզումը աղբահանության միակ օպերատորի հետ հեշտ գործ չէ` բազմաթիվ իմաստներով:

«Մի կողմից` ուղիղ այն պահից, երբ խզվում է պայմանագիրը, այդ ընկերությունը դադարելու է կատարել աղբահանությայն գործը, և այդ դեպքում պետք է հասկանալ` ով է կատարելու: Իսկ աղբահանությունն այն ոլորտն է, որ 2-3 օր, ամենաշատը` 1 շաբաթ անգործության դեպքում չափազանց ծանր դրություն է ստեղծվում: Պատկերացնենք, որ ապրիլի առաջին օրերին, երբ արդեն «Սանիթեքը» լուրջ ձախողումներ էր ունենում, պայմանագիրը խզվեր, իսկ այդ ժամանակ քաղաքը ոչ մի ռեսուրս չուներ` աղբահանության իրականացնելու»,- մեկնաբանեց մամուլի քարտուղարը:

«Օգոստոսին, ինչպես գիտենք, «Սանիթեքն» ինքն արդեն հրաժարվեց կատարել իր պարտականությունները, ըստ էության` միակողմանիորեն հրաժարվելով պայմանագրից»,-ասաց Հակոբ Կարապետյանը:

Հարցին` այդ դեպքում ինչո՞ւ Երևանի քաղաքապետարանը ևս օգոստոսին չխզեց պայմանագիրը, Հակոբ Կարապետյանը պատասխանեց, որ մինչ պայմանագրի խզումը Երևանի քաղաքապետարանի կողմից կատարվել են որոշակի ուսումնասիրություններ:

«Քաղաքապետը որոշել է ստուգել «Սանիթեքի» կողմից պայմանագրի բոլոր կետերի կատարման հանգամանքները, օրինակ` արդյո՞ք ի սկզբանե պայմանագրի կնքման մրցույթի ընթացակարգը, որի միջոցով «Սանիթեքը» հնարավորություն էր ստացել զբաղվել աղբահանությամբ, օրինական էր: Հուլիսից սկսած քաղաքապետարանի աշխատակիցները սկսել են մոնիթորինգ, ուսումնասիրություն, որն ավարտվել և ամփոփվել է սեպտեմբերի վերջին: Այդ ուսումնասիրության արդյունքներն էլ վերջնականապես հիմք են տվել քաղաքապետին` կայացնել այս որոշումը»,- մեկնաբանեց Հակոբ Կարապետյանը:

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակը չմեկնաբանեց  «Սանիթեք»-ի կողմից արբիտրաժային դատարան դիմելու որոշումը` նշելով միայն, որ Երևանի քաղաքապետարանի գործողությունները բխել են անհրաժեշտությունից և  օրինականությունից:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о росте турпотока из Китая


Спорт в России и мире
Москва

Красногорск первым встретил участников международного супермарафона Москва-Минск


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Большой шлем

Рублёв и еще два российских теннисиста не сыграют на Олимпиаде в Париже


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Козлов: Россия и КНДР прорабатывают возможность запуска прямых рейсов





Путин в России и мире
Москва

СЕНСАЦИОННЫЙ ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Джиган

Джиган и Самойлова исполнили мечту «диско-бабушки» из Коми



Москва

Захарова: Москва даст адекватный ответ, если США закроют визовые центры России

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net